Տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Սեյրան Օհանյանի առերեսումը. Իրավիճակը կտրուկ փոխվել է

Սեյրան Օհանյանը չի կարողացել ուղիղ նայել Սերժ Սարգսյանի երեսին։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. «Հրապարակ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Սերժ Սարգսյանի հետ Սեյրան Օհանյանի առերեսման հարցաքննությունից։

Այն վերաբերում է ոչ թե Մարտի 1-ի գործին, այլ ռելսերի վաճառքի պատմությանը։

«Ինչպես հայտնի է, Մեղրիի հատվածում երկաթգծերի անօրինական վաճառքի հետ կապված քրեական գործ կա հարուցված, որի կապակցությամբ էլ Սեյրան Օհանյանը նախապես ցուցմունք է տված եղել, որ դա կատարվել է Սերժ Սարգսյանի հրահանգով։

Սակայն առերեսման ժամանակ իրավիճակը կտրուկ փոխվել է՝ Սեյրան Օհանյանը, կարելի է ասել, անհարմար է զգացել աչքերը բարձրացնել և ուղիղ նայել իր նախկին նախագահի աչքերին»,– գրում է թերթը։
Ըստ պարբերականի` երբ քննիչը հարցադրում է արել, թե ինչպես և ում հրահանգով են վաճառվել ռելսերը, Օհանյանը հրաժարվել է նախորդ ասածներից։

Սերժ Սարգսյանն էլ հայտարարել է, որ ճիշտ է՝ իր կողմից ուղիղ հրահանգ չի եղել, բայց իր իմացությամբ են վաճառվել դրանք՝ բանակի կարիքների համար, իսկ ավելի կոնկրետ՝ զենք գնելու:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS