LosArmNews.com-ը գրում է.
Հայ հայտնիներից շատերը չեն ծառայել Հայոց բանակում, սակայն նրանցից քչերն են ընդունում այդ փաստը կամ բացահայտ խոսում այդ մասին:
Արտերկրում կրթություն ստանալու, պարտադիր ժամկետային զինծառայության տարիներին երկրից բացակայելու կամ որևէ այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու սցենարներով ծառայությունից խուսափելը մեզանում արդեն նորություն չէ:
Զարմանալի ու պարադոքսալ է այն իրողությունն, ինչի մասին պատրաստվում ենք այժմ խոսել:
Երգիչ Էրիկ Կարապետյանը մեկն է այն տասնյակ հայտնիներից, ովքեր չեն ծառայել ՀՀ ԶՈՒ-ում. սա կլիներ տրամաբանական, եթե հիմնված լիներ երգչի այդ պահին Վրաստանի քաղաքացի լինելու փաստի վրա:
Մինչդեռ «հայրենասիրությամբ» տոգորված Էրիկին այս հիմքով ծառայությունից ազատվելը չի բավարարել:
Էրիկն, ով բաց չի թողնում և ոչ մի առիթ հաճոյանալու վերին էշելոնի ներկայացուցիչներին ու շատ լավ զգում է, թե որտեղից է փչում քամին, այս հարցում էլ իրեն չի կորցրել,
դեռ ավելին՝ գերազանցել է շատ հայտնիների, ում հասարակությունը մեղադրում է «վերևներին քսմսվելու» մեջ:
LosArmNews.com կայքի տեղեկություններով՝ իր ծառայության տարիներին և այժմ լինելով Վրաստանի քաղաքացի՝ Էրիկը խնդրել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի շոուբիզնեսին մոտ կանգնած տիկնոջը՝
հովանավորել իրեն՝ ձեռք բերելու նաև ՀՀ քաղաքացիություն, բայց ծառայության չմեկնելու:
Ցուցադրական հայրենասիրության այս պոռթկումը, բնականաբար, բարձր է գնահատվել նախագահի երաժշտասեր տիկնոջ կողմից,
ու Էրիկը կարողացել է պարպել Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու իր մեծ ցանկությունը:
Արարողակարգային ու ձևական բույթով քաղաքացիություն ճանկած երգիչն այժմ կարող է իրեն թույլ տալ հայրենասիրական ճառեր ասել ու ամեն տարի որպես ՀՀ հպարտ քաղաքացի՝ շնորհավորել ՀՀ բանակի ու զինվորականության տոնը։