Տեսեք թե ինչպես են փոխվել Թորիկն ու Անժելը տարիներ անց. Լուսանկարներ

Կտոր մը երկինք» կինոնկարը ստեղծվեց Վ. Թոթովենցի «Բաց կապոըտ ծաղիկներ» վիպակի հիման վրա: Նորից մի հայտնի ու սիրված ստեղծագործության էկրանավորում: … Փալանչի Թորիը, որ մեծացել էր ու արհեստ էր սովորել պատվարժան ընտանիքում, մի օր կանգնում է ստորացուցիչ փաստի առաջ`ոչ մի ընտանիք չի ուզում նրան աղջիկ տալ:

Նրա մայրը` Թորվանդան հուսահատ օրեր է ապրում, արհամարված է զգում իրեն նաև Թորիկը: Եվ ահա մի սովորական օր,նա հայտնվում է ոչ սովորական մի տանը.. Եվ փոխանակ հետևելու ընկերոջ օրինակին` լուրջ գործով զբաղվելու, նա անընդհատ աղջկան խնջորներ է տալիս, սեր խոստովանում, ապա ձեռքից բռնած տանում տուն:

Թորիկը սիրահարվում է այդ աղջկան առաջին իսկ հայացքից: Սիրում է ոչ թե նրա համար, որ նրան աղջիկ չէին տալիս, որ Անժելան նրա վերջին հույսն էր,այլ ըստ Թորիկի, նման էակին իսկական սիրով չսիրելը հանցանք է, հսկա մեղք… Հենց այդ է վկայում ֆիլմի ֆինալը:

Կառքը սլանում է քաղաքի կենտրոնական փողոցով: Բացահայտ բեկրանքով է Թորիկը վարում կառքը, որի մեջ ծաղիկներով լի զամբյուղը գրկած իրենց երջանկությունն են վայելում նաև Թովնադան ու Անժելան…
Տեսարանը, որին ապշահար հետևում է քաղաքի հասարակությունը, ապտակի պես շառաչում է նրանց դեմքին: Ռեժիսուրայի այս հնարքը իսկ և իսկ մալյանական արվեստի փայլուն հղացում է:

Տեսեք թե ինչպես են փոխվել ԹՈՐԻԿՆ ու ԱՆԺԵԼԸ տարիներ անց

Անժելի դերակատարի ԳԱԼԻՆԱՆ ԲԵԼՅԱՅԵՎԱՆ

Թորիկի դերակատարը Աշոտ Ադամյանը

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS