Տեսեք թե ինչպես է հավիկը նվագում, այն էլ՝ հայրենասիրական

Համացանցում տարածվել է մի հետաքրքրաշարժ տեսանյութ, որում հավը նվագում է հայրենասիրական երաժշտություն:

Մերիլենդ նահանգում Ջոքգու հավը կտուցով հարվածում է սինթեզատորի լուսավորվող ստեղներին՝ նվագելով 1910 թվականի «America the Beautiful» երգի հիմնական մեղեդին։
Հոլովակի հեղինակ Շենոն Մայերսը հայտնել է, որ հավին սովորեցնելու վրա ծախսել է երկու շաբաթ, այժմ էլ նախատեսում է ստեղծել «հավերի երաժշտական համույթ»։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS