Տեսեք թե ինչ խնդիրներ կարող է առաջացնել կնոջ մոտ հորմոնալ խանգարումը

Կանանց առողջության համար հորմոնալ բալանսը շատ մեծ նշանակությունը ունի, քանի որ հորմոնների մակարդակի անգամ աննշատ տատանումները կարող են զգալի բացասական հետևանքներ ունենալ: Սա է պատճառը, որ հարկավոր է շատ ուշադիր լինել հորմոնալ ֆոնի փոփոխությունների հանդեպ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կանանց համար ամենակարևոր հորմոնները, դրանց գործառույթները և հետևանքներն օրգանիզմում այդ հորմոնների դեֆիցիտի կամ ավելցուկի դեպքում:

1.      Էստրոգեն

Սա կանանց սեռական հորմոնն է, որն արտադրում են ձվարանները: Այս հորմոնը պատասխանատու է բջիջների թարմացման, երիտասարդության պահպանման, մազերի որակի ու գեղեցկության և մաշկի պրկության ապահովման, ինչպես նաև օրգանիզմը խոլեստերինից պաշտպանելու համար:

Էստրոգենի չափազանց բարձր մակարդակի դեպքում կարող է ի հայտ գալ ավելորդ քաշ: Ընդ որում՝ ճարպաշերտերը հիմնականում կուտակվում են որովայնի ու ազդրերի հատվածում: Բացի այդ, էստրոգենի բարձր մակարդակը բարձրացնում է բարորակ ուռուցքների առաջացման հավանականությունը:

Էստրոգենի պակասի դեպքում բարձր է վաղաժամ կնճիռների առաջացման ու մազաթափության հավանականությունը: Ընդ որում՝ մազաթափության հետ մեկտեղ անցանկալի մազեր կարող են ի հայտ գալ կրծքի, դեմքի կամ ձեռքերի հատվածում:

2.      Ինսուլին

Ինսուլինն արտադրվում է ենթաստամոքսային գեղձի կողմից և պատասխանատու է բարդ ածխաջրերի քայքայման ու արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկման համար:

Ինսուլինային անբավարարությունը լուրջ խնդիր է, որը հանգեցնում է շաքարային դիաբետի հանդեպ հակվածության առաջացման:

3.      Օքսիտոցին

Օքսիտոցինը սիրո ու կապվածության հորմոնն է, որն ակտիվանում է ծննդաբերությունից հետո և պատասխանատու է մոր ու երեխայի միջև նուրբ փոխհարաբերությունների համար:

Տարբեր տեսակի ծանրաբեռնավածությունների դեպքում, ինչպես նաև սթրեսային իրավիճակներում այս հորմոնը կարող է արտադրվել չափազանց մեծ քանակությամբ: Կանայք, որոնց օրգանիզմում բարձր է օքսիտոցինի մակարդակը, սովորաբար շատ հոգատար են լինում:

4.      Տեստոստերոն

Այս հորմոնը կանանց տղամարդկային հատկություններ է տալիս՝ ինքնավստահությունը, նպատակասլացություն ու վճռականություն: Տեստոստերոնի բարձր մակարդակի դեպքում կանայք ավելի լավ արդյունքների են հասնում սպորտում և հեշտությամբ են մարզում մկանային հյուսվածքները:

Սակայն տեստոստերոնի բարձր մակադակի դեպքում կինը նուրբ ու քնքուշ էակից դառնում է չար ու ագրեսիվ:

5.      Նորադրենալին

Սթրեսային իրավիճակներում մակերիկամներն արտադրում են նորադրենալին, որի պատճառով այտերը կարմրում են, աչքերը փայլում, մաշկը դառնում է հարթ, իսկ անոթները լայնանում են: Բացի այդ, այս հորմոնն օգնում է նաև լավ քնել, ինքնավստահ լինել և ոչնչից չվախենալ:

6.      Թիրոքսին

Այս յուրահատուկ հորմոնը սինթեզվում է վահանաձև գեղձի կողմից և պատասխանատու է նյութափոխանակության կարգավորման համար: Այս հորմոնի հիմնական գործառույթներից են նաև սլացիկ կազմվածքի ու պայծառ մտքի պահպանումը:

Թիրոքսինի բարձր մակարդակը կարող է օգնել նիհարել, սակայն որոշ դեպքերում դա կարող է հանգեցնել անեմիայի (սակավարյունություն): Բացի այդ, այս հորմոնի բարձր մակարդակի դեպքում կարող են ի հայտ գալ այնպիսի կողմնակի բարդություններ, ինչպիսին են քնկոտությունը կամ անքնությունը, հիշողության վատացումը, տագնապի զգացողությունն ու կասկածամտությունը:

Օրգանիզմում թիրոքսինի պակասի մասին վկայող բացասական նշաններն են անտարբերությունն ու քնկոտությունը, մոռացկոտությունը, ավելորդ քաշն ու անպտղությունը:

Նյութի աղբյուրը՝ lady-journal.info

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS