Տեսեք թե ինչ հուզիչ գրառում է կատարել Նազենի Հովհաննիսյանը Լուսինե Թովմասյանի մասին

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր հրապարակած լուսանկարում հեռուստահաղորդավարուհին գեղեցկուհի՝ Լուսինե Թովմասյանի հետ է: Նազենին հրապարակամանը կից գրառում թողնելով՝ մեկնաբանել է լուսանկարը՝ շնորհավորելով Լուսիներ ծննդյան օրը

:

Նա գրել է.«Մենք ընկերներ չէինք։ Մտերիմներ չէինք, պարզապես հաճելիորեն շփվող կոլլեգաներ էինք։ Եկավ 2011 թվականը, ու տեղի ունեցավ իմ կյանքի մեծագույն կորուստը. մայրս մահացավ։ Լուսինեն… անընդհատ կողքիս էր, առանց խոսելու, առանց դժգոհելու կամ տրտնջալու, առանց հատուկ պատրաստվելու, ՈՒՂՂԱԿԻ ԿՈՂՔԻՍ Էր…

Լուսինեն իսկը իր անունն է, Լույսի Նե- ն, լույսի աղջիկը)

Լույս ջան, ես կամ լռում եմ կամ ասում ԱՄԵՆ ԻՆՉ։ Երբեք չեմ մոռանա քո ձեռքը՝ ուսիս, քո ներկայությունը՝ կողքիս, ու քո պարզ ու բարի կարեկցանքը՝ իմ խորագույն վշտի պահին։ Դու իմ ԸՆԿԵՐՆ ԵՍ, ես այդ բառի ներքո շատ բան եմ հասկանում, ուստի սա լոկ քո ծննդյան շնորհավորանքը չի, այլ իմ Խորին շնորհակալությունը ՔԵԶ, Ընտանիքիդ ու ծնողներիդ, որ քեզ այդպիսին են կերտել։ Ծնունդդ շնորհավոր իմ Սիրուն ու Պայծառ ԼուսիՆե) միշտ ժպտա արևաշող քո էությամբ՝ ջերմացնելով թե եթերը, և թե իրականությունը՝ երբեմն այդքան անտարբեր ու անմասն։ Քո խիզախությունն ու մարդկայնությունն ինձ համար կարևոր պահի շատ մեծ ուժ էին)) Շնորհավո՜ր»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS