Տեսեք թե ինչ պատասխանեց մեր վարչապետը ադրբեջանցի լրագրողին

Շատ է խոսվում, որ Ղարաբաղը օկուպացրել է տարածքները, իսկ ինչպես կարող է տարածքը օկուպացված լինել մարդկանց կողմից, որոնք ծնվել են հենց այդտեղ:

Այդ մասին Սանտկ Պետերբուրգում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե երբ է հայկական կողմը հեռանալու «օկուպացված տարածքներից»:

«Այդ մասին ես ասել եմ դեռ Եվրախորհրդում:

Նրանց պապերը ծնվել եւ ապրել են այնտեղ: Ինչպե՞ս կարելի է օկուպացնել տարածքը, որտեղ այդ մարդիկ ապրել են սերնդեսերունդ, ապրել են դարերով:

Ինչպե՞ս կարելի է դա պատկերացնել: Մենք բոլորս գիտենք, երբ սկսվել է ղարաբաղյան հակամարտությունը, Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, քանի որ, ցավոք, բացի Հայաստանից բացի Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար չկան անվտանգության ուրիշ երաշխավորներ»,-նշել է Փաշինյանը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS