Տեսեք ինչ պատասխան է տվել Բիլզերյանը Ադրբեջանին

Ամերիկահայ միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը մեկնաբանել է Արցախ այցելելու համար իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու՝ Ադրբեջանի որոշումը:

«Միշտ հաճելի է արթնանալ և լավ նորություններ կարդալ: Եթե այդ ադրբեջանցի պաշտոնյաներն իմ նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարում Ինտերպոլի միջոցով, ձերբակալելու նպատակով, ապա պետք է պատրաստ լինեն պատասխան տալ այդ ամենի համար»,- գրել է Բիլզերյանն Instagram-ի իր էջում:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել էր «պոկերի արքայի» նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին:

«Օգոստոսի 28-ին մի խումբ անձանց հետ նա այցելել է Ադրբեջանի գրավյալ տարածքներ և խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անօրինական ճանապարհով ձեռք է բերել զինատեսակներ, ցուցադրական կրակ բացել տարբեր զինատեսակներից»,- ասված էր Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS