Տեր իմ, շնորհակալ եմ որ կաս, որ կանք մենք,
ու ապրում ենք, որ ողջ ենք ու առողջ:
Խնդրում եմ օրհնիր օրն այս,
որ հիմա բացվում է,
Խնդրում եմ ու աղերսում,
որ հեռու պահես ինձ և ընտանիքիս անդամներին,
ընկերներիս, սիրելիներիս ու հարազատներիս,
հեռու պահես հիվանդություններից,
կրակից, դանակից,
և ամեն տեսակի չարագույժ բաներից:
Շնորհակալ եմ Տեր իմ
Ամեն