Տեր իմ
երախտապարտ եմ այն ամենի համար
ինչ տվել ես և շարունակում ես ինձ տալ
Պարգևիր այս աշխարհին խաղաղություն

իսկ մարդկությանն առողջություն և տոկունություն
սովորեցրու սիրել անծանոթին
ինչպես մերձավորին
օգնիր ամրապնդել հավատս
օգնիր դառնալ ավելի բարի և խոհեմ
օգնիր առաջնորդվել

միայն խղճով և հավատով
Շնորհակալ եմ Տեր իմ
Ամեն
