Տեր Հիսուս, զորավոր խաչդ մեր զինվորներին պահապան թող լինի

Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, հանուն Քո Սրբասուրբ Մոր՝ Աստվածածին Կույս Մարիամի բարեխոսութճ-յան լսիր իմ այս աղոթքը որդուս (անունը), որ այժմ ծառայում է Հայոց բանակում։ Մարդասեր Տեր, նախ խնդրում եմ ներիր նրա կամա եւ ակամա մեղքերը, որ գործել է Քո առջեւ,տրվելով իր երիտասարդական ցանկություննե-րին։

Այժմ տուր նրան խոհեմություն եւ իմաստություն, որ բարին եւ օգտակարը կարողանա ընտրել եւ քաջություն շնորհիր, հավատարմաբար ծառայելու մեր հայրենիքին , որ մեր սուրբ նախնիներից ժառանգություն է մնացել մեզ։ Պահպանիր նրան Սուրբ Խաչիդ զորությամբ թշնամու ամեն տեսակի մահաբեր հարձակումներից եւ դի-վական ազդեցություններից։

Շնորհիր որդուս քաջառողջություն եւ հնազանդություն իր հրամանատարական անձնակազմին եւ զինվորական կարգ ու կանոնին, իսկ իր հետ ծառայող զինակիցների հետ բարի վարվեցողություն ու ընկերական կարեկցութ-յուն։

Մեր հաղթող Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս, ընդունիր այս աղոթքս հավատքի բարի պատերազմում Քո զինվորյալ հաղթական սրբերի` սուրբ Սարգսի, սուրբ Գեւորգի, սուրբ Վարդան Մամիկոնյանի ու իր քաջ զինակից նահատակ սրբերի պահպանիչ բարեխոսությամբ.

ամեն։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS