«Տեր, քեզ եմ փնտրում» աղոթքով՝ բարի, խաղաղ ու ապահով գիշեր․․․
Տեր Հիսուս Քրիստոս, Աստված իմ,
տո՛ւր ինձ անմնացորդ զղջումը, ապաշավ սրտի,
որ ամբողջ հոգով ճանապարհ ընկնեմ Քեզ փնտրելու:
«Տեր, քեզ եմ փնտրում» աղոթքով՝ բարի, խաղաղ
ու ապահով գիշեր․․․
Առանց Քեզ, զուրկ կլինեմ իրականության որևէ հիմքից:
Հայրը, որ հավիտենության մեջ ծնեց Քեզ Իր ծոցում,
թող նորոգի ինձնում Քո պատկերը:
Լքեցի Քեզ: Դու մի՛ լքիր ինձ:
Հեռացայ Քեզնից: Դու փնտրիր ինձ:
Առաջնորդիր ինձ դեպի Քո արոտը, Քո հոտի ոչխարների մեջ:
Նրանց հետ կերակրիր ինձ խորհուրդներիդ թարմությամբ,
որոնց օթևանն է մաքուր սիրտը, որը կրում է հայտնություններիդ պայծառ փայլը:
Թող մենք արժանի լինենք այդ պայծառությանը,
մարդասիրությանդ շնորհիվ և շնորհիդ օգնությամբ,
ո՜վ Հիսուս Քրիստոս, Փրկիչ մեր,
հավիտյանս հավիտենից:
ԱՄԵՆ: