Տեր այս դժվար պահին
երբ աշխարհն այսքան խառնված է և մոլոր
թույլ տուր ինձ՝ քո մեղավոր ծառային
գտնել ճանապարհն իմ այս կյանքում մենավոր

ինձ ապրելու ուժ տուր
գոյատևելու ուժ տուր
թույլ մի տուր որ հուսալքվեմ
ուժեղացրու և ամրապնդիր հավատս

լուսավորիր ճանապարհս և օրհնիր
շնորհակալ եմ Տեր իմ
Ամեն
