Տեր օրհնիր այս օրը
լցրու այն լույսով
հույսով, քո սուրբ ուժով
խոնարհվում եմ քո առաջ
քո զորության առաջ
քո ուժի առաջ
փառաբանում եմ անունը քո
խնդրում եմ քեզ
որ օրհնես օրն այս
ու օգնես ինձ անցկացնել այն
հանգիստ և հանդարտ
լուսավոր ու ջերմ մթնոլորտում
առանց ստի ու կեղծիքի
Գոհանում եմ քեզանից
Տեր իմ Աստված
Ամեն
Նյութը հրապարակման պատրաստեց Լավինֆո-ն