Տիրոջ օրհնությամբ և ողորմությամբ բարի և խաղաղ գիշեր ամենքիս
Եթե քեզանից փախչենք, դու մեր ետևից կվազես.
Եթե տկարանանք, կզորացնես.
Եթե շեղվենք, դու մեզ շիտակ շավիղի վրա կհանես.
Եթե պատկառենք, կքաջալերես,
Եթե հիվանդանանք հոգով ու մարմնով, կբժշկես,
Եթե գարշանանք մեղքերով, կմաքրես.
Եթե ստենք, քո ճշմարտությամբ դու մեզ կուղղես.
Եթե գլորվենք անդունդներ անտակ, երկինքը ցույց կտաս մեզ.
Եթե մենք չուզենք մեր կամքից դառնալ, դու կդարձնես.
Եթե մեղանչենք, կողբաս, եթե արդարանանք, կժպտաս.
Եթե օտարանանք, կսգաս, եթե մոտենանք, կտոնես,
Եթե տանք, կընդունես, եթե դանդաղենք,կհամբերես.
Եթե մենք ապերախտ լինենք, դու առատապես կշնորհես.
Եթե թուլանանք, կտրտմես, եթե արիանանք, կխնդաս:ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ «Մատյան ողբերգության»