Հին վաննան պարտադիր չէ գցել աղբանոցը, դրանից կարող եք պատրաստել շատ օգտակար կամ գեղեցիկ իր, որը կուրախացնի ձեզ։ Սա հատկապես վերաբերվում է ամառանոցներին, քանի որ այնտեղ գործը շատ է, իսկ ծանր օրվանից հետո ցանկալի է հանգիստ նստել ու վայելել գեղեցիկ տեսարան։
Մեզանից շատերն էին փոքր ժամանակ սիրում երկար մնալ վաննայի մեջ՝ խաղալիքների հետ միասին։ Մեծերն էլ դեմ չեն վաննայի առկայությանը։ Սակայն այն կարող է կիրառվել ոչ միայն ըստ ուղիղ նշանակության, այլև անսպասելի մտահղացումների համար։
Օրինակ, եթե վաղուց էիք նավակ ուզում, որ ձկնորսություն անեք կամ ուղղակի նստեք մեջը, ապա վաննայից կարող եք առանձնահատուկ լողացող սարք պատրաստել՝ հատուկ նավակի փոխարեն։Բացի այդ, վաննայից կարող եք փոքր լճակ սարքել, որը այգուն կհաղորդի էսթետիկ տեսք, հարմարավետություն ու հեքիաթային նոտաներ։
Մի տղամարդ հայացք գցեց հին վաննայի վրա, որը վաղուց դրված էր այգու մի ծայրում ու սպասում էր, թե երբ է հայտնվելու աղբանոցում։ Տան տիրոջ գլխում հետաքրքիր մտահղացում ծնվեց․ առարկայի օգնությամբ բակում լճակ պատրաստել։ Եվ նա անցավ գործի։
Սկզբում տղամարդը փոս փորեց, մեջը դրեց թուջե վաննան, շուրջը փակեց խողովակներով, իսկ հետո գրունտը ծածկեց փայլաթղթով։Կատարած աշխատանքից հետո տղամարդն անցավ դեկորին։ Նա լճակի կողքին քարեր դրեց, իսկ ջրի մեջ տարբեր բույսեր լցրեց։ Արդյունքը տեսնում եք․․․ իսկապես հետաքրքիր է ստացվել։