Ահա, թե ինչ են խոսում տղամարդիկ կանանց մասին՝ իրենց քննարկումներում․- Նրանք քնում են մեր մայկաներով և բավականին ծիծաղելի տեսք են ունենում դրանցում:
— Նրանք սիրում են, երբ իրենց համբուրում են առանց ավելորդ խոսքերի:
— Նրանք հավաքվում են երկու ժամ և հետո ասում. «Տեսնո՞ւմ ես, ես այսօր շուտ վերջացրեցի»:
— Նրանք սիրում են, երբ մենք նրանց գուլպա ենք հագցնում:
— Նրանք չեն կարողանում կռվել, սակայն մեր կողքին իրենց անվտանգ են զգում:
— Նրանք մեզանից հարցնում են, թե ի՞նչ գույն ներկել եղունգները:
— Նրանք կարող են քնել մերսման ամենաանհարմար պահին:
— Նրանք սիրում են, երբ մենք շոյում ենք իրենց մազերը:
— Նրանք, իրենցից գոհ, մեզ տանում են խանութներով, լավ իմանալով, որ մեր համար դա տանջանք է:
— Նրանք սիրում են, երբ իրենց ձեռքերի վրա են տանում, չնայած միշտ ասում են. «Իջեցրու ինձ, ես ծանր եմ»:
— Նրանք բղավում են և բարկանում, երբ այդ պահին մենք լռում ենք: Փոքրիկ սկանդալիստներ են:
— Նրանք սիրում են, երբ մենք իրենց ներքնազգեստ ենք գնում:
— Նրանք հիշում են, երբ է լրանալու առաջին հանդիպման 147-րդ օրը:
— Նրանք միշտ ուզում են, որպեսզի մենք վեճից հետո 5 րոպեյից վերադառնանք, սակայն երբեք չեն խոստովանի դա:
— Նրանք մշտապես քչփորում են մեր հեռախոսում և խանդելով հարցնում. «Իսկ ո՞վ է սա»:
— Նրանք միշտ սպասում են մեր SMS-ին գիշերը:
— Նրանք շատ են սիրում, երբ մենք մաքրում ենք բնակարանը, լվանում ամանները և ընթրիք պատրաստում:
— Նրանք մեզանից միշտ օգնություն են սպասում:
— Նրանք ակումբներ են գնում ընկերուհիների հետ, որպեսզի մենք անհանգստանանք և ամեն 30 րոպե զանգենք:
— Նրանք սիրում են սուրճ անկողնում և ցնցուղ՝ երկուսով:
— Նրանք մահացու մեղք են համարում, երբ մենք հանկարծակի հարցնում ենք նրանց քաշը:
— Նրանք ամեն ինչ պատմում են մեր մասին իրենց ընկերուհիներին:
— Նրանք բռնվում են մեզանից և փակում աչքերը, երբ սարսափ ֆիլմ են դիտում:
— Նրանք լոգանքը միշտ փրփուրով են ընդունում:
— Երբ նրանց ոչ ոք չի տեսնում, նրանք բարձր երաժշտություն են միացնում, վազում վարտիքներով և մայկայով ամբողջ բնակարանով, թափահարում են մազերով, թռնում են և երգում՝ սանրը բարձրախոս դարձրած:
— Նրանք երբեմն չեն վերցնում հեռախոսը, իսկ հետո ասում են քնած էին կամ չեն լսել:
— Նրանք չեն կարող ապրել առանց վարսահարդարիչի և մազերը ուղղացնող արդուկի:
— Նրանք գիտեն, որ մենք առանց իրենց չենք կարող: Նրանք նրանք են: Շնորհակալություն նրանց դրա համար: