Տղամարդիկ հաճախ դավաճանում են հենց այս 3 հորոսկոպի նշաններին.
Խեցգետին
Խեցգետինները հիանալի զուգընկերներ են, սակայն նրանք կարող են առանց որևէ պատճառի դառնալ կոպիտ իրենց զուգընկերոջ հանդեպ: Նրանց գերէմոցիոնալությունը հաճախ կարող է իրենց զուգընկերոջը դավաճանության մղել:
Բացի այդ՝ Խեցգետինը հաճախ կախվածության մեջ է ընկնում զուընկերոջից, ինչը նույնպես վերջինիս դրդում է դավաճանության, այդպիսով նա հարաբերություններից դուրս գտնում է ազատություն և հարգանք:
Ջրհոս
Ջրհոսները չափից դուրս գաղտնապահ են:Լիակատար մտերմության համար կարող են պահանջվել ամիսներ և անգամ տարիներ: Նրանց զուգընկերները պարզապես կորցնում են համբերությունը՝ կարծելով, որ Ջրհոսն իրենց վրա թքած ունի:
Նրանք շատ դժվարությամբ են իրենց հոգին բացում զուգընկերոջ առաջ: Սա ոչ մի կերպ կապված չէ նրանց՝ ձեր հանդեպ տածած զգացմունքների հետ, դա պարզապես նրանց բնույթն է:
Կույս
Կույսն այնքան ուշադիր է բոլոր դետալների հանդեպ, որ չի կարողանում տեսնել ամբողջական պատկերը: Նվերներն ու ուշադրության այլ նշանները Կույսն ընկալում է իր զուգընկերոջից զատ՝ հաճախ մոռանալով նրան իր սերն ու ջերմությունը փոխանցել:
Բացի այդ՝ Կույսը տառապում է ցածր ինքնագնահատականից և կարծում է, որ սիրո արժանի չէ: Հենց այս փաստերն էլ վաղ թե ուշ ստիպում են իրենց զուգընկերոջը գնալ ուրիշի մոտ :