Շիրվանզադեի «Պատվի համար» պիեսի հիման վրա նկարահանված համանուն հեռուստադրաման, որում Երանուհուն է մարմնավորում Աննա Էլբակյանը, մեծ արձագանք գտավ դիտողների շրջանում: BRAVO.am-ի նոր զրույցը դերասանուհու հետ իր կերպարի, արդեն սիրված աղոթքի տեսարանի, երկրում տիրող իրավաճակի եւ թոռնիկների մասին է:
«Մարդկանց մեջ մրցակցություն կա»
«Պատվի համարն»իմ եւռեժիսորՀրաչ Քեշիշյանիառաջին համագործակցությունն էր:Տպավորվածեմիր կատարած աշխատանքով: Հրաչի հետ շատ հեշտ էր,քանի որ նկարհանման հրապարակում ուշադիր է բոլոր դետալներին: Դերասանական կազմը եւս շատ պրոֆեսիոնալ էր, անգամ փոքր թվացող դերերը մարմնավորում էին հրաշալի դերասաններ: Ի սկզբանե զգում էի, որ ստացված նախագիծ ու հետաքրքիր աշխատանք է լինելու, քանի որ շատ լավ էի ճանաչում դրամատուրգ, սցենարիստ Անահիտ Աղասարյանին:
«Էդգարի հետ ես անցել եմ մահվան կողքով»
Հիմա տանն ենք,ունենք շատ ազատ ժամանակ ու պետք է տեղին օգտագործենք: Երբ այս իրավիճակը դեռ չկար, ես վազքի մեջ էի՝ թատրոն,նկարահանման հրապարակ,անկախ ինձնից՝պլաններ էի կազմում հաջորդ օրվա համար:Բայց,ինչպես ասում են, եթե ուզում ես Աստծուն ծիծաղեցնել, ասա նրան քո վաղվա պլանների մասին: Հիմա մարդիկ, բուժաշխատողները պայքարում են կյանքերի համար: Տղայիս՝ Էդգարի հետ ես անցել եմ մահվան կողքով:
Արթնանում էի, բայց չէի ուզում արթնանալ, շնչում էի, բայց չէի ուզում շնչել: Եկավ մի օր, երբ որոշեցի՝ պետք է ապրեմ ու ապրեցնեմ: Եթե ես չեմ մահացել, ուրեմն՝ պետք է ապրեմ:
Թոռնիկների մասին
Աղջիկս, թոռնիկներս ամեն օր մեր տանն են. ապրում են մեր դիմացի շենքում: Թոռնիկներիս հետ զբոսնում ենք բակում՝ պահպանելով համաճարակի կանխարգելման բոլոր կանոնները: Նրանք դեռ փոքր են, բայց արդեն աղոթել գիտեն, ամեն օր աղոթում են: