Տղաս կիսատ թողեց, վրան ավելացնեմ դու կեր,-ասաց քույրս, երբ նրա տուն հյուր գնացի․․․զարմանքից պապանձվել էի, չգիտեի ինչ պատասխանեմ

Տղաս կիսատ թողեց, վրան ավելացնեմ դու կեր,-ասաց քույրս, երբ նրա տուն հյուր գնացի․․․զարմանքից պապանձվել էի, չգիտեի ինչ
պատաս խանեմ։Չեմ կարող ասել, որ մորա քրո ջս աղ ջիկը փնթի է, բայց իր  ենց տանը նորմալ երևույթ է ուտել այն, ինչ չեն կերել
երեխաները, որպեսզի ուտելիք չգցեն աղբը։

Ես գիտեի դրա մասին, բայց երբեք մտքովս չէր անցնի, որ դրա պատճառով կարող ենք լուրջ վիճել։Մի քանի օր առաջ պայմանավոր-
վել էինք հանդիպել, քննարկել մեր հանգուցյալ տատիկի տան վերանորոգման վերաբերյալ մի քանի հարց։ Այն գյուղում է գտնվում, ու
բոլորս էլ հաճախ ենք գնում այնտեղ հանգստանալու, այնպես որ փորձում ենք պահել տունը պատշաճ վիճակում։

Առավոտից գործեր ունեի ու ոչինչ չէի հասցրել պատրաստել։Երբ զանգեց քույրս ու ասաց, որ չի կարողանում տանից դուրս գալ, քա-
նի որ երեխան անհանգիստ է, առաջարկեց, որ ես գնամ իրենց տուն։

—Չեմ ճաշում, սպասում եմ քեզ, շուտ կգաս։

Ես մտա խանութ, խմորեղեն գնեցի ու շտա պեցի նրանց տուն։ Հենց ներս մտա, քույրս խոհանոցից կանչեց․

-Արի, բոլորն արդեն կերել են, մնացել ենք մենք։

Հասա խոհանոց,թխվածքի տուփը դրեցի դարակին ու նկատեցի, թե ինչպես է հոգատար տանտիրուհին սեղանից վերցնում ապուրի
մնացորդներով ափսե, մոտենում կաթսային ու մեջը ապուր ավելացնում․

-Էլի Արթուրիկը կի սատ կերավ, տաք եմ ավելացրել, կեր,-ասաց նա ու ափ սեն դրեց իմ դիմաց։

Ես շատ հանգիստ ու սիրալիր տոնով խնդրեցի քրոջս մաքուր ափսեի մեջ լցնել ինձ համար․

-Վայ, զզվու՞մ ես իմ երեխայից։ Արթուրիկս լիովին առողջ է։

-Հավատում եմ, ու ուրախ եմ, որ Արթուրն առողջ է, բայց ես սովոր եմ մաքուր սպասքից ուտել։

Քույրս ափսեն հրեց մի կողմ,դարակից մաքուրը հանեց, ապուր լցրեց ու դրեց սեղանին՝ իմ առաջ։Մթնոլորտն էլ ավելի էր լարվում, ես
մի կերպ էի ուտում, կար ծես կորոկդովս չէր անցնում ապուրը։ Ընթաց քում էլ գալիս էր քրոջս ամուսինը, թեք հայացքներ նետում իմ
կողմ ու գնում։Ըստ երևույթի, նա լսել էր մեր խոսակցությունը։

Կես ժամից վերցրեցի պայուսակս ու ասելով, որ տանը գործեր ունեմ, արագ հեռացա։Երբ հասա տուն, պարզվեց, որ մայրիկս արդեն
ամեն ինչից տեղյակ է, քույրս հասցրել էր բողոքել մորը, իսկ նա էլ՝ իմ մայրիկին։ Մի քիչ հետո էլ զանգեց իմ մյուս մորաքույրը։ Բոլորն
իմ դեմ էին, բացի մայրիկիցս, կարծես ինչ-որ անմարդկային քայլ էի գործել։

Թեպետ մորաքույրներս պահանջում են զանգել քրոջս ու ներողո ւթյուն խնդրել, ես չեմ պատրաստվում նման բան անել։ Եթե մեկին
հրավիրում ես քո տուն, բարի եղիր մաքուր ափսեով հյուրասիրել կամ առահասարակ մի կանչիր սեղանի մոտ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS