Տղաս 5-րդ դասարան էր, երբ առաջին անգամ վիրավորեց կնոջս: Այդ պահին ես չմիջամտեցի: Մեկ շաբաթ անց…

Այս պատմությունն այն մասին է, թե ինչպես է պետք որդուն պատշաճ դաստիարակել: Երբ երեխան մեղավոր է, մի դատապարտեք և մի պատժեք նրան:

Դուք պետք է նրա հետ լրջորեն խոսեք ամեն ինչի մասին: Երբեմն դա ավելի քան բավարար է:

Որդիս հինգերորդ դասարանում էր, երբ իր պահվածքով ու խոսքերով վիրավորեց մայրիկին: Կինս լաց եղավ, ես չմիջամտեցի: Մեկ շաբաթ անցավ:

Որդիս դաս էր սովորում, երբ մոտեցա նրան եւ ասացի. «Եկ, գնանք քայլենք: Ես պետք է լրջորեն խոսեմ ձեզ հետ: Դա շատ կարեւոր է»:

Լուռ, անխոս հասանք այգի: Բայց դա անիմաստ լռություն չէր: Երբեմն պարզապես պետք է լուռ մնալ զգացմունքների եռքն արտահայտելու համար: Դաստիարակությունը միշտ էլ տեղի է ունենում ներքին աշխարհում, եւ ոչ թե արտաքինից: Որդիս հասկացավ, որ ինչ-որ կարեւոր բան կա:

«Զավակս, ես քո օգնության կարիքն ունեմ», սկսեցի խոսակցությունը: — Մի ժամանակ կար, երբ սիրահարվեցի: Եվ ես խոստացա այն աղջկան, որ եթե ամուսնանա ինձ հետ, ապա ամեն ինչ անելու եմ, որպեսզի ոչ ոք երբեւէ չնեղացնի իրեն:

Այդ կինը քո մայրն է … Եվ հիմա ես քո խորհրդի կարիքն ունեմ, ի՞նչ պետք է անեմ իմ որդու հետ, ով վիրավորեց իմ սիրելի կնոջը:

Որդիս մտածեց եւ պատասխանեց. «Ինձ պետք է պատժել»:

— Ընտանիքում ես միակ տղամարդն էի, հիմա կլինենք երկուսով: Երկու տղամարդ, ովքեր կպաշտպանեն մեր սիրելի կնոջը: Արի պայմանավորվենք, որ մեր զրույցի մասին ոչ ոք չի իմանա, դա կլինի մեր տղամարդկային միությունը քո հետ:

Մենք ամուր բռնեցինք իրար ձեռք, դրանով ամրագրելով մեր կարեւոր դաշինքը: Նման տղամարդավարի խոսակցությունները, որոնք լիարժեք վստահություն ու հարգանք են առաջացնում երեխայի մոտ, մեծ խթան են նրա զարգացման և հետագա աճի համար:

Նման զրույցներն ամեն օրվա համար չեն, դրանք ամենաթանկն են, դրանց ազդեցությունն շատ ավելի ուժեղ է եւ ավելի խորը:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS