Տղես ամեն օր խմած-հարբած տուն ա գալիս, հարսս էլ հղի ա, ասում ա՝ կթողեմ, կգնամ. Ես ստիպված էի էս քայլին գնալ, որ փրկեի իրանց ընտանիքը․․․Տղես ու հարսս ընդամենը մեկ տարի էր, ինչ ամուսնացած էին: Հարսս հղի էր արդեն, բայց ահավորն էն էր, որ տղ ես իրան խմիչքին էր տվել ու փոխանակ մտածեր, թե ոնց աշխատեր, ընտանիք պահեր, էրեխեն շուտով ծնվելու էր, մենակ զբաղված էր խմելով ու խմիչքի փող գտնելով:
Լույսը բացվում էր, մտածում էր խմելու մասին իսկ գիշերն արդեն անգիտակից տուն էր գալիս: Հարսս շատ վատ վիճակում էր, անընդ հատ ասում էր, որ կբաժանվի, սենց չի կարա ապրի, ախր ինքը էսպիսի կյանքի մասին չէր երազել ու թույլ չի տա, որ իր երեխան այս պայմաններում մեծանա:
Ես որոշեցի, որ պետք է փրկեմ տղայիս ընտանիքը: Ինքս իմ ձեռքով տղուս տարա բժշկական հաստատություն, որտեղ նա կարող էր ազատվել խմիչքի նկատմամբ ունեցած իր կախվածությունից:Այդպես էլ եղավ, տղաս որոշ ժամանակ մնաց այնտեղ, բուժում ստացավ ու փառք Աստծու հիմա ամեն բան կարգին է:
Երեխան ծնվել է, տղաս գործ է գտել ու գործից հետո ուշք ու միտքը արագ տուն գալն է, իսկ հարսս ամեն օր շնորհակալություն է հայտնում ինձ, որ փրկեցի իրենց ընտանիքը: