Տղես խեղճ հարսիս օր ու արև չէր տալիս. Տեսա էլ ճար չկա, հարսիս խորհուրդ տվեցի, որ․․․Դրանից հետո ամեն ինչ իր տեղն ընկավ։ Տղես ու հարսս շատ սիրով էին, որ ամուսնացան: Միշտ ասում էի աղջիկ ջան օրհնվի էն օրը, որ մեր տուն հարս մտար:
Տունս լցվել էր: Աղջիկ չեմ ունեցել, միշտ երազել էի ու եկավ: Շատ լավ աղջիկ ա, չափված, ձևվված, հարգանքով, էն որ ոչ մի բողոք չու նեմ: Բայց մի հարց կա: Տղես սկսելա համը հանել: Շատ սառնա դառել:
Գալիսա տուն մտնում հեռախոսի մեջ, մի հատ չի շփվում հետը:Նա էլ վիճումա դրա համար, ու սաղ գիշեր իրանց կռվի ձեներն եմ լսում: Ահավորա, ու հարսս սխալ չի ճիշտա: Տղուս հետ էլ եմ խոս ել, բացատրել,փորձել օգնել, ոչ մի բան չի ստացվել:Հասկացա, որ այլ բանա պետք:
Հարսիս ասեցի, խելացի գտնվի, եթե ուզում ես փրկես ընտանիքդ ուրեմն էնպես արա, որ ինքը մտածի, թե կորցրելա քեզ:Ու թող մեջը արթնանա էն ինչ քնելա: Հարսիս խորհուրդ տվեցի լավ վիճի ու թողի գնա հոր տուն: Մինչև, որ տղես խելքի գա:Հարսս շատ ուժեղ վիճ եց, հավաքեց ունեցածը ու գնաց:
Տղես ընկել էր ոտքերն աղաչում էր, որ չգնա, չստացվեց: Հարսս գնաց: Մնացինք երկուսով ու տղուս ասեցի, տեսար ասածներիդ արդյ ունքը տեսար ում կորցրիր, էլ չես գտնի տենց աղջկա, ով համ սիրի, համ հարգի քեզ, համ էլ ընտանիքդ սիրի:
Փոշմանել էր տղես ահավոր, ու որոշեց ամեն բան անի,որ կնոջը հետ բերի:Ասել եմ չեմ օգնելու ու ոնց արելա նենց էլ ինքնուրույն թող ուղղի ամեն բան: 2 շաբաթ հետո հարսս հետ եկավ, ու երջանիկ ապրում են մինչ օրս: