Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքան իր էջում գրում է.
«Եթե ՀՀ Զինված ուժերի կազմում հրաձգային զենքով զինված խմբերը չեն մասնակցել մարտի մեկին, ինչպես նշում են Վիկտոր Սողոմանյանն ու պաշտպանները, մինչդեռ մարտի 1-ից հետո հայտնաբերվել է հրաձագային զենքի շուրջ 3000 պարկուճ, մնում է ենթադրել, որ 0038 հրամանով հատկացված զենքը տրվել է «ժողովրդական խմբերի՞ն»:
Տղերք, ինչ-որ չի կպնում: Ավելին, չի կպնում այն, որ Քոչարյանն առաջին հարցազրույցում ասել էր՝ ես կապ չունեմ 0038 հրամանի հետ, Միքայել Հարությունյանն է ընդունել այն, հիմա ընդունում եք, որ Քոչարյանն, այո, դրա հետ կապ ունի, բայց դա արել է ՊՆ երկու փոխնախարարներին քաղաքական պրոցեսներից ետ պահելու համար:
Չի կպնում, երբ Քոչարյանն սկզբում ասում էր դա արվել է սահմանին ակտիվացած հակառակորդին հակադարձելու համար, հիմա ընդունում եք, որ արել է ներքաղաքական նպատակներով՝ զորքը սահմանից մայրաքաղաք բերելով ու արդյունքում մարտի 4-ի դիվերսիայի պատճառ ստեղծելով:
Ինչ-որ շատ-շատ խառն եք ու ոնց-որ սաղ լրիվ խառնում եք»: