Տնօրենը նկատեց, որ երիտասարդ մատուցողուհին ուտում է հաճախորդների ավելցուկները․տեսնեք, թե ինչ եղավ հետո

Մարիան մեծանալով ապահովված ընտանիքում, երբևէ գումարի խնդիր չի ունեցել։ Ավարտելով դպրոցը՝ Մարի-ան ընդունվեց համալսարան և սովորում էր բարձր առաջադիմությամբ։ Բայց մի օր Մարիայի կյանքում սև գիծ հայտնվեց։ Նրա հայրն, ով ամեն ինչ անում էր իր ընտանիքը պահելու համար, առողջական լուրջ խնդիրներ ու-նեցավ և ստիպված եղավ որոշ ժամանակ անկողնում գամված մնալ։Մարիան հայտնվեց ֆինանսական վատ դրության մեջ․ դասի գնալ էր պետք, ընդմիջումներին սնվել էր պետք, և իհարկե ամենաանխուսափելին՝ ուսման վարձը վճարելն էր։

Քանի որ աղջկան մանկուց սովորեցրել էին, որ յուրաքանչյուր բարոյական գործ կարելի է անել, եթե գումար է անհրաժեշտ, Մարիան առանց վարանելու փնտրեց և սրճարաններից մեկում մատուցողուհու աշխատանք գտավ։Ամեն ինչ շատ լավ էր, մինչև մի օր սրճարանի տնօրենը տեսախցիկների միջոցով հետևելով սրճարանի աշխատանքին՝ նկատեց, որ Մարիան հավաքելով այցելուների ուտելիքների մնացորդը, լցնում էր տոպրակի մեջ և սրճարանի ետնամուտքից դուրս գալիս։

Չուզենալով աշխատակիցների ներկայությամբ աղջկան անհարմար դրության մեջ գցել, կանչեց իր աշխատա-սենյակ և հարցրեց, թե ու՞ր է տանում ավելացած սննդամթերքը, որը սովորաբար աղբն են նետում։ Մարիան պատասխանեց․

«Պարոն, որպեսզի ընդմիջման ժամանակ սնվելու համար գումար չվատնեմ, ես սնվում եմ հաճախորդների թո-ղած սնունդով»։ Տնօրենի լեզուն պապանձվեց, չգիտեր թե ինչ ասեր աղջկան, բացի հավելյալ գումար առաջար-կելուց։ Մարիան հրաժարվեց այդ գումարից, ասելով, որ չի ուզում պարտքի զգացողություն ունենալ, որ իր աշ-խատած գումարն իրեն լիովին բավական է, իսկ այդպես վարվում է գումար խնայելու համար։Այդ օրվանից ա-միսներ էին անցել։

Մարիան այլևս այդ սրճարանում չէր աշխատում, քանի որ հայրն արդեն ապաքինվել էր և կարողանում էր գու-մար վաստակել, իսկ աշխատելու կարիք այլևս չկար, քանի փոխարենը պետք էր կենտրոնանալ ուսման վրա։ Մարիայի աշխատանքից հեռանալուց հետո, սրճարանի ողջ աշխատակազմը նկատեց, որ անհասկանալի պատ-ճառներով սրճարանի շրջակայքում շատացել են մուրացկանները, ինչի պատճառով հաճախ լսվում էր այցելու-ների դժգոհությունը, թե նրանցից վատ հոտ է գալիս, նրանց տեսնելուց ախորժակը փակվում է և այլ վիրավո-րական բաներ։

Տնօրենը իրավունք չուներ վռնդել մուրացկաններին, քանի որ դա մարդու իրավունքների կոպիտ խախտում կլիներ և մարդկային տեսանկյունից անխղճություն կլիներ, ուստի որոշեց անձաբ մոտենալ մուրացիկներին և խնդրել որոշակի գումարի դիմաց հեռանալ այդտեղից ու չանհանգստացնել այցելուներին։Սակայն զարմանքից քար կտրեց, երբ մուրացկաններից մեկն ասեց, որ նրանք գումար խնդրելու համար չեն եկել, այլ փնտրում են այն աղջկան, ով ամեն օր իրենց տոպրակի մեջ փաթաթած ուտելիք էր բերում։

Տնօրենը միանգամից գլխի չընկավ, բայց երբ նկարագրեցին աղջկա արտաքինը՝ հասկացավ, որ խոսքը Մարիա-յի մասին է։Տնօրենին ամբողջ գիշեր տանջում էր ոչ թե այն միտքը, որ մուրացկաններին հաց է տվել, այլ այն, որ իրեն ստել է, ասելով՝ թե ինքն է ուտում այդ ավելցուկները։ Մի կերպ համբերելով՝ միչև լույսը բացվի, տնօրենը զանգեց Մարիային և ասեց, որ այժմ ողջ ճշմարտությունը գիտի ու ուզում է իմանալ իրեն ստելու պատճառը։Այն ինչ ասեց Մարիան, տնօրենին շոկի մեջ գցեց։ Պարզվում է, որ այդ ամենը տնօրենից շուտ նկատել էր սրճարանի մենեջերն ու աղջկան արգելել էր նման բան անել։

Ավելին, ասել էր, եթե մեկ անգամ էլ տեսնի անտուններին կերակրելիս, կպահի աղջկա աշխատավարձից, քանի որ դա նրան վնաս է հասցնում և գցում է սրճարանի հեղինակությունը։ Այդ պատճառով էլ Մարիան վախեցել էր, որ տնօրենն ավելի խիստ կարձագանքի և աշխատանքից կազատի։ Սա էր ողջ պատճառը ստելու։ Տնօրենն հե-ռախոսն անջատեց և․․․կռահեք, թե ինչ եղավ։Մենեջերն իր այդ բարձրաքիթ վերաբերմունքի և աշխատակցին անհիմն սպառնալու համար աշխատանքից ազատվեց, իսկ հաջորդ օրը Մարիան կրկին տնօրենից զանգ ստա-ցավ և հրավիրվեց սրճարանում աշխատելու՝ որպես մենեջեր։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS