Տոնոյան — Հասանով հաշիվը 98-32. Դե հիմա էս մարդիկ էլ այս լեզուն են հասկանում

Ադրբեջանի պաշտպանության նախարարի ղեկավարած կառույցը նախորդ գիշեր ըստ պաշտոնական տվյալների ամբողջ սահմանի երկայնքով խախտել է հրադադարի ռեժիմը 32 անգամ: Սա այն պարագայում, որ իբր Իլհամ Ալիևը խոստացել էր , որ Նիկոլ Փաշինյանի հետ պետք է հանձնարարեն իրենց նախարարներին, որպեսզի առաջնագծում լարվածությունը քչացնեն:

Ալիևի հետ որևէ բանավոր կամ թեկուզ գրավոր պայմանավորվածություն չի կարելի հալած յուղի տեղ ընդունել: Ապացույցը այդ հանդիպումից հետո իր նախարարի գործողությունն է՝ 32 անգամ հրադադարի խախտում:

Հայկական բանակը կանխել է ադրբեջանական բանակի սադրիչ գործողությունները, ըստ ադրբեջանական ՊՆ պաշտոնական հայտարարությամբ շուրջ 98 անգամ: Այսինքն թշնամու ամեն խախտումին մոտ 3 անգամ ավել պատասխան է տրվել: Եթե համարենք, որ այդ օրվա պատասխանատուները կոնկրետ երկրի ղեկավարների կողմից ցուցում ստացած պաշտպանության նախարարներն են եղել, ապա նման պարագայում Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը իդեալական գործողություններ է իրականացրել և դրա արդյունքում դադարել են ադրբեջանցիների սադրիչ գործողությունները:

Դե հիմա էս մարդիկ էլ այս լեզուն են հասկանում, մեկին երեք պատասխանի դեպքում են լռում ու խելոքանում, թե չէ՝ զրուցել, պայմանավորվել, հանձնարարել, դրանք տենց բարդ բառեր չեն հասկանում:

Աշոտ Ասատրյան

Նյութի աղբյուրը ՝ Ֆեյսբուք

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS