Հաշվի առնելով այսօր հայտնի տորթերի բաղադարտոմսերի մեծ քանակը, դժվար է որևէ մեկին նորույթով զարմացնելը: Բայց պարտադիր չէ նորը պատրաստել, ավելի լավ է մատուցել ինչ-որ փորձված, շատ հին և մոռացված բաղադրատոմս:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
ձու՝ 2 հատ
թթվասեր՝ 210գ
խտացրած կաթ՝ 100գ
շաքարավազ՝ 160գ
կակաո՝ 20գ
փխրեցուցիչ՝ 3գ
ալյուր՝ 200գ
մարգարին՝ 40գ
Կրեմի համար.
թթվասեր (30%)՝ 300գ
շաքարի փոշի՝ 150գ
Ջնարակի համար.
շոկոլադ՝ 100գ
կարագ՝ 50գ
Պատրաստման եղանակ.
Խորը տարայի մեջ խառնել ալյուրը, փխրեցուցիչը, շաքարավազը, թթվասերը, խտացրած կաթը, ձուն: Հարել 5 րոպե: Զանգվածը բաժանել երկու մասի և մի կեսի մեջ ավելացնել կակաո:
Տապակին մարգարին քսել, ալյուր ցանել և տաքացրած ջեռոցում հերթով թխել երկու կորժերը՝ սպիտակ և շոկոադե: Թխել 35 րոպե՝ 190 ջերմաստիճանի ներքո:
Կրեմը պատրաստելու համար հարել թթվասերն ու շաքարի փոշին՝ 3 րոպեից ոչ ավել և ցածր արագությամբ:
Սպիտակ կորժը բաժանել երկու շերտի, մեկը դնել մի կողմ: Սառած կորժերը կտրատել կամ ձեռքով կտորների բաժանել:
Սկզբում դնել մի սպիտակ կորժի շերրտը, այնուհետև կտրոները հերթականությամբ՝ սև և սպիտակ: Տորթի յուրաքանչյուր շերտը պատել կրեմով: Ամեն հաջորդ շերտը ավելի փոքր տրամաչափով անել՝ կոնի ձև ստանալու համար: Ձեռքերով սեղմել բոլոր կողմերից՝ կտորները միմյանց մոտեցնելով: Ամբողջ տորթին կրեմ քսել:
Պատրաստել ջնարակը՝ հալացնելով շոկոլադն ու կարագը: 1-2 րոպե պահել թույլ կրակի վրա՝ անդադար խառնելով: Մի քիչ սառելուց հետո՝ լցնել ջնարակը տորթի վրա:
Երկու ժամ թողնել սառնարանում և մատուցել: