Զարմանալիորեն համեղ քաղցրավենիք, որ պատրաստվում է եփովի խմորով և շատ համեղ կրեմով, ունի հիանալի բույր և ունիկալ համ…հալվում է բերանում…
Անհրաժեշտ բաղադրիչներ.
խմորի համար.
3ճ.գ. մեղր
150գ շաքարավազ
3ճ.գ. ձեթ
180մլ տաք ջուր
500գ ալյուր
1թ.գ. սոդա
կրեմի համար.
250գ կարագ
600մլ կաթ
3 ձու
1ճ.գ. ալյուր
վանիլին
100գ ընկույզ կամ նուշ, մանրացրած վիճակում
Պատրաստման եղանակ.
Տաքացնել ջեռոցը՝ մինչ 180 աստիճան:
Խառնել մեղրը, շաքարավազը, ձեթն ու ջուրը, դնել կրակին: Երբ խառնուրդը սկսի եռալ, հանել կրակից և սոդայի հետ խառնած ալյուր ավելացնել: Ստացվում է եփովի խմոր:
Բաժանել 6-7 մասի, գրտնակել և թխել յուղաթղթով ծածկված տապակի մեջ՝ մինչ ոսկեգույն դառնալը:
Ձուն խառնել շաքարավազի հետ,ավելացնել ալյուրը, խառնել: Լցնել սառը կաթը՝ անդադար խառնելով եփել, մինչ զանգվածը կխտանա:
Հանել կրակից, թողնել, որ սառի, և դրանից հետո ավելացնել ընկույզն ու վանիլինը: Երբ կրեմը լիարժեք սառած լինի, ավելացնել կարագն ու լավ հարել:
Կորժերի կողքից կտրել՝ հավասարեցնելով շերտերը, իսկ փշուրը թողնել՝ թխվածքը զարդարելու համար:
Կորժերին քսել գոլ կրեմ, տորթին բոլոր կողմերից փշուր լցնել: Սպասել մի քանի ժամ և մատուցել:
Բարի ախորժակ