Իմ սիրելին լքեց ինձ այն բանից հետո, երբ իմացավ, որ հղի եմ: Երևի պարզապես չեմ կկատել, որ նա ինձ չի սի-րում այնքան, որքան կարծում էի: Ոչ նա, ոչ նրա ծնողները, ոչ էլ նրա քույրը՝ իմ մտերիմ ընկերուհին,չցանկա-ցան նույնիսկ տեսնել երեխայիս: Բայց ես ոչինչ պահանջեցի: Յուրաքանչյուրն իր ընտրությունը կատարել է՝ նա գտել է նոր ընկերուհի, ես առանց ամուսին երեխա եմ ունեցել:
Մի օր մայրս ասաց. «»Գնա: Ես քեզ տուն կընդունեմ միայն այն դեպքում, եթե դու ազատվես երեխայից»: Մայրս
ինձ առանց հայր է մեծացրել: Նա չէր ուզում նույն ճակատագրին իր դուստրը արժանանար: Նա դրա իրավունքը
ուներ: Բայց ես երբեք իմ դստերը նման բան չեմ ասի: Մենք միմյանց համար լավ ընկերներ կլինենք:
Ես նոր էի ավարտել ինստիտուտը և արդեն աշխատանքի էի անցել և կարողացել էի ուսանողական հանրակա-ցարանում մի սենյակ գտնել ինձ համար: Աշխատավարձիս հաշվին որոշ կահույք և կենցաղային պարագաներ գնեցի: Աշխատավարձս հերիքում էր միայն հացի ու քիչ-միչ ուտելիքի համար: Ամեն ինչ այսպես էր՝ հոգնածութ-յուն, արցունքներ և քնի ահռելի պակաս:
Ես չէի ուզում որ ինձ խղճահարությամբ նայեն: Ես ուրախացա՝ ընկերոջս ընկերները եկել էին ինձ այցի: Ես մի-այն լավ բաներ էի խոսում նրա մասին, չէի մտածում վիրավորանքների մասին: Ինձ ուժ էր պետք այն երեխայի
համար, որը ես կրում էի իմ սրտի տակ: Մի անգամ ես պատահաբար լսեցի հետևյալ արտահայտությունը՝ «Ոչ ոք ձեզ պարտական չէ ոչ մի բան»: Կոպիտ, բայց ըստ էության ճշմարիտ: Ինչո՞ւ ինչ-որ մեկը պետք է փրկի ինձ, եթե ես ինքս պատասխանատվություն կրում իմ կյանքի և սպասվելիք երեխայիս համար:
Դուստրս ծնվեց դեկտեմբերին: Նոր տարին մենք դիմավորեցինք միասին՝ ես և դուստրս: Նոր ուսանող ընկեր-ներս, կիթառ նվագեցին, թեյ խմեցին, օգնեցին հերթով լվանալ երեխայիս տակաշորերը: Շատերն ինձ ասացին, որ մեր տանը ուրախ է և հեշտ: Եվ մի անգամ նկատեցի, թե ինչպես ուսանողներից մեկը սկսեց ավելի հաճախ գալ և երկար մնալ: Նա բարի էր, հոգատար և ի դեպ, գեղեցիկ: Նա ինձանից 4 տարի փոքր է: Ես արգելեցի ինձ պլաններ կազմել նրա հետ կապված: Եվ հետո ես տեսա նրա մորը: Նա որդու միջոցով խնդրեց թույլ տալ իրեն մեզ այցելել և հենց առաջին իսկ օրը ինձ աղջիկս է անվանեց:
Այժմ ես և ամուսինս ապրում ենք մեկ այլ հանրակացարանում: Նա ասում է, որ ես կատարյալ կին եմ: Մայրս և
ես հաշտվեցինք:Հանգստյան օրերին մենք գնում ենք հարևան քաղաքում գտնվող ամուսնուս ծնողների մոտ:
Այնտեղ դուստրս երկու օր իր երկրորդ տատիկի գրկից չի իջնում, նրանք շատ կապված են իրար հետ։Ես սար-սափով եմ մտածում. Եթե ես իմ կողքին ունենայի այնպիսի տղամարդ, ով ինձ չէր սիրում, արդյո՞ք հիմա այս-քան բան կունենայի՞:
Աստված ինձ տվեց շատ ավելին, քան ես խնդրեցի: