Տրանսպորտային միջոցներին այլևս տեխզննման կտրոններ անհրաժեշտ չեն․․․ԱԺ-ն ընդունեց

Ճանապարհային ոստիկանությունը այսուհետև կարող է մեքենաները ստուգել էլեկտրոնային բազայի միջոցով, նաև կփոխվի տեխզննման հաճախականությունը: ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը երկ-րորդ և վերջնական ընթերցմամբ կողմ է քվեարկել մեքենաների տեխնիկական զննության գործընթացի փոփո-խությանը:

Այսուհետև մեքենաների դիմապակու վրա տեխզննման կտրոններ այլևս չեն փակցվի, փոխարենը անհրաժեշտ տվյալները ֆիքսվելու են էլեկտրոնային եղանակով։ Նախագծի մանրամասները նախօրեին ներկայացրել է տա-րածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ տեխզննման վերահսկողությունը բարձրացնելու համար այն կիրականացվի տվյալների էլեկտրո-նային բազայի և հատուկ քարտի միջոցով ՝ տեխզննման կտրոնի փոխարեն: Քարտը լրացվելու է էլեկտրոնային եղանակով և պահվելում է տվյալների բազայում։ Դա ճանապարհային ոստիկանությանը թույլ կտա մեքենաներն էլեկտրոնային եղանակով ստուգել՝ առանց այն կանգնեցնելու։

Կփոխվի նաև տեխզննման հաճախականությունը։ Առաջին անգամ մեքենան պետք է տեխզննվի արտադրման չորրորդ տարում, հաջորդ 10 տարվա ընթացքում` 2 տարին մեկ անգամ, ապա`տարին մեկ։ Նշենք, որ Ճանա-պարհային ոստիկանության տվյալներով՝ մեկ տարում հանրապետությունում տեղի է ունենում 72-73 հազար վը-թար, որոնց հետևանքով 2019 թվականին մահացել է 343 մարդ։ Տարբեր գնահատականներով ՝ վթարների մին-չև 30 տոկոսը պայմանավորված է մեքենաների անսարքությամբ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS