Նման բան հաճախ է լինում, և շատերը դառնում են դրա ականատեսը կամ մասնակիցը։Դեպքը եղել է անցյալ տարի, մայիսին, անձրևոտ օրեր էին։Տրանսպորտային մտահոգություններ …
Ավտոբուսով գնում էի տուն։ Լիքն էլ, շատ մարդիկ կանգնած էին։ Շուտով պիտի իջնեի, դրա համար էլ անցել էի առաջ, դիմացի դռան մոտ սպասում էի։ Երևի հարկ չկա նշելու, որ վարորդը,ինչպես և ավտոբուսների ու երթու-ղայինների վարորդների մեծամասնությունը, ինքնատիպ հումոր ուներ, որ հասկանում են միայն իր կոլեգաները։
Մոտենում ենք կանգառին, երկու աղջիկ էին կանգնած, հավանաբար հենց այդ ավտոբուսին էին սպասում, քիչ այն կողմ էլ ուրիշ սպասողներ կային։ Վարորդը նայում է կողքի նստարանին նստած տղամարդուն, ինչպես հաս-կացա՝ իր ընկերն էր, և ասում․
-Տես, ինչ եմ անելու։
Ղեկը թեքում է և մեծ թափով մտնում խորը ցեխաջրի մեջ։ Կանգառում կանգնած աղջիկների վրա ոտքից գլուխ ցեխաջուր է թռնում, և նրանք գոռալով հետ են ցատկում։ Ու այս երկու անբանները՝ վարորդն ու իր ընկերը, նաև ուղևորներից մի քանիսը, սկսում են ծիծաղել։
Ավտոբուսը կանգ է առնում, մարդիկ, ովքեր սպասում էին այդ կանգառին, սկսում են իջնել։ Ու այդ պահին նկա-տում եմ, որ կանգառում կանգնածներից մեկը՝ մոտ 2 մետր հասակով, մարզված մի տղամարդ, մոտենում է վա-րորդի կողքի դռանը։ Բացում է այն ու մի ձեռքով վարորդին գցում գետնին՝ ուղիղ ցեխաջրի մեջ։ Հետո թափ է տալիս ձեռքերը ու նորից գնում կանգառ՝ սպասելու իր երթուղայինին։
Ականատեսների ռեակցիան․
կանգառում կանգնածները սկսեցին ծափահարել;
ավոտբուսի մեջ նստած կանայք էլ գոռգոռում էին, որ կարելի էր ուղղակի մարդկային լեզվով բացատրել։Իսկ ես ուրախ էի, որ նման հիմար կատակի համար վարորդը ստացավ արժանի պատասխան։