Խորը դեկոլտեն ու ժպիտը նրան կհրապուրեն, բայց հարկավոր է, որ նա իր ենթագիտակցության մեջ քեզնով գայթակղվի, որպեսզի մոտենա քեզ:
Հետևյալ խորհուրդները քեզ կօգնեն անվրեպ գրավելու ամենահմայիչ տղայներին – նույնիսկ այն տղաներին, որոնց գրավելու հույս էլ չունեիր:
Երբ երեկոյան դուրս եք գալիս ընկերուհիներով, դու հավանաբար ունես ստանդարտ ցուցակ, ըստ որի պատրաստվում ես դուրս գալուն: Սեքսուալ վերնազգե՞ստ: Բնականաբար: Բարձրակրունկ խենթացնող կոշիկնե՞ր: Դե իհարկե:
Բայց մեծ տարբերություն կա քեզնով ուղղակի հետաքրքրվող և քո հմայքից խենթացող տղաների միջև: Այսպիսով, պատրաստվիր գործի դնել քո կախարդանքը հետևյալ խորհուրդներին հետևելով:
Մի անտեսիր մանրուքները
Սկսնակների համար, միշտ ընկերուհիներիդ շրջանակը պահիր փոքր քանակի: Եթե մեծ խմբով ես, մեկ-մեկ առանձնացիր ընկերուհիներիցդ մի քանիսի հետ, որպեսզի տղաները հնարավորություն ունենան մոտենալ քեզ:Այնպիսի ընկերուհիների ընտրիր, որոնք մանկամիտ չեն ու ստիպված չես լինի ողջ երեկոյի ընթացքում նրանց դայակը լինել:
Աշխատիր այնպես անել, որ գտնվեք այդ տեղանքի մարդաշատ վայրում ու կենտրոնում: Երբեք սենյակի մուտքի մոտ մի գտնվեք: Իհարկե ձեզ կարող է այնտեղ նույնպես նկատեն, բայց այն տղաները, որոնք անընդհատ դռանն են նայում, սովորաբար հետաքրքրվում են նորեկներով:
Ցուցադրիր պարանոցդ ու ուսերդ
Դա իհարկե գաղտնիք չէ, որ տղաները տեսողական հրապուրանքի էակներ են: Սակայն պարզվում է, որ տղային դրդելը քեզ մոտենալ շատ ավելի բարդ է, քան վերնազգեստի վերին կոճակն արձակելը:Տղաներն իրենցից անկախ հրապուրվում են մերկ մաշկից ու փափուկ, կլորիկ մարմնի մասերից (դե իհարկե), բայց նրանք նաև ունեն ավելի զարգացած ենթագիտակցություն, որը չափազանց նեղ զգեստից դուրս թափվող կուրծքը համեմատում է հուսահատորեն տղա փնտրող աղջկա հետ: Այդ պատճառով ավելի լավ է ընտրես ավելի նուրբ, մարմինը քնքշորեն գրկող վերնազգեստ, որպեսզի քեզնից առկայծի ինքնավստահությունն ու սեքսուալությունը, այլ ոչ թե հուսահատությունը:
Թեթևակի ցուցադրիր մարմնիդ ստորին հատվածը
“Երբ որ նստած ես հավաքույթում կամ բար-սրճարանի աթոռակին, փորձիր երկու րոպեն մեկ ոտքերդ խաչելով իրար վրա դնել,” ասում է մարմնի լեզվի մասնագետ Ջենին Դրայվերը: “Դա սիրախաղային գործողություն է, որն ուշադրությունը սևեռում է հենց այն մարմնի մասի վրա, որին տղաները երազում են դիպչել:”
Ընդունիր քո ամենագրավիչ դեմքի արտահայտությունը
Բավական չէ ուղղակի այնտեղ կանգնել ու հրաշալի տեսք ունենալ:
Նաև դու պետք է կրակոտ ու սիրախաղային հայացքներ նետես: Միշտ ժպտա – թախծոտ հայացք ոչ ոքի չի հետաքրքրում: Նա կզգա, որ դու իրեն նկատել ես, և դա իրեն կխրախուսի մոտենալ քեզ: