Ցանկությունների թեստ․․․Ընտրեք վարդը և իմացեք, թե երբ իրականություն կդառնա այն, ինչի մասին երազել քե տարիներ շարունակ
Ձեր առջև 5 վարդ է, ցանկություն պահեք ու ընտրեք դրանցից մեկը։ Կարող եք ընտրել այն վարդը, որն ամենից շատ դուր եկավ ձեզ, բայց ձեր ընտրությունը կարող է նաև պատահական լինել։ Վստահեք ձեր ներքին ձայնին։
Վարդ 1
Դուք էմոցիոնալ մարդ եք։ Այս վարդը խորհրդանշում է նրբություն։Ունեք երեխայի մաքուր հոգի։ Հեշտ եք վշտա-նում ու հեշտ բարկանում, բայց չեք սիրում պատմել ձեր գաղտնիքները։ Ձեզ համար կարևոր է մարդուն վստա-հելը։ Ցանկացած հարաբերություններում ձեզ համար կարևոր է իմանալ՝ կարելի՞ է հավատալ նրան, ով ձեր կող-քին է։ Ձեր ցանկությունը կկատարվի շատ ավելի շուտ, քան դուք սպասում եք, եթե մի փոքր ջանք թափեք։
Վարդ 2
Երկրորդ վարդը խորհրդանշում է սեր ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում։ Մարդիկ, ովքեր այս վարդն են ընտրում,հանուն իրենց երջանկության պատրաստ են ամեն ինչի։Ոչինչ պատահական չի լինում։Իհարկե,ձեր ցանկությունը կիրականանա, բայց մի փոքր այլ կերպ, քան դուք պատկերացնում եք։
Վարդ 3
Դուք ուրախ ու թեթև մարդ եք։ Պահվածքով նման եք գարնան թիթեռնիկների. ցանկացած խնդրի համար գտ-նում եք լուծում, որովհետև չեք սիրում դժվարություններ, ու ձեզ համար չկա անլուծելի իրավիճակ։ Ձեր մտքերը շատ վառ են ու լավատեսական, ամեն ինչում տեսնում եք դրական կողմերը։ Ձեզ սիրում են ընտանիքում ու հա-մակրում շրջապատում։ Ձեր ցանկությունն անպայման կիրականանա, միայն թե մի փոքր պետք է սպասեք։
Վարդ 4
Դուք երբեք չեք կարող վստահ լինել՝ դու՞ք եք ընտրել վարդը, թե՞ վարդն է ընտրել ձեզ։ Դուք սովորական մարդ չեք։ Դուք աշխարհն այլ կերպ եք տեսնում։ Ունեք որոշ հմտություններ, որոնք պետք է զարգացնեք։ Դուք տես-նում եք այն, ինչ մյուսները պարզապես չեն նկատում, հաճախ զարմացնում եք մարդկանց։ Դուք իմաստուն ու լուրջ մարդ եք։ Այս կյանքում շատ բան է ձեր ձեռքերում, ձեր ցանկությունը կախված է ձեր գործողություններից ու էմոցիոնալ տրամադրվածությունից։ Դուք եք որոշելու՝ կիրականանա՞ ձեր ցանկությունը, թե՞ ոչ։
Վարդ 5
Փոփոխությունների ու կյանքի բոլոր ասպեկտների զարգացման վարդ։ Այն ամենը, ինչ մինչ այժմ շարժ չի ունե-ցել, հիմա կսկսվի փոխվել։ Կան ընտրության շատ տարբերակներ։ Ձեզ մոտ սկսվում է կյանքի ամենահետաքր-քիր փուլը։ Դուք կյանքից շատ բան եք ստացել, բայց ձեզ անհրաժեշտ է ավելի շատ։ Դուք ձեր կյանքի գլխավոր տնօրենն եք։ Ձեր այս ցանկությունն ակտուալ չի լինի ապագա փոփոխությունների լույսի ներքո, այնպես որ, մեկ այլ բան մտածեք։