Ցավալի դեպք. Երևանում հուլիսի 22-ին պտուղը հեռացված 21-ամյա հղի կինը մահացել է. Հարազատները մեղադրում են…

Երեկ՝ հուլիսի 30-ին, Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է 21-ամյա մի կին։

Նա ապրում էր Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղում։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` կինը մոտ 7-8 ամսեկան հղի վիճակում մայրաքաղաք էր տեղափոխվել հուլիսի 22-ին։
Պտուղը հեռացվել էր, իսկ երիտասարդ կինը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն`շնչառական անբավարարության դեմ բուժում ստանալու համար։

Ցավոք, հոսպիտալացվելուց յոթ օր անց նա մահացավ։
Մահացած աղջկա հարազատները մեղադրում են «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտին», որտեղ և մինչև «Արմենիա» ԲԿ տեղափոխվելը բուժվել էր նա։

Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS