Ցավալի դեպք. Տավուշի մարզում հանգստացող 5 և 7 տարեկան երեխաները հավանաբար ծնողների անուշադրության պատճառով խեղդվել են ջրում. Հարգելի ծնողներ, երեխաների նկատմամբ եղեք շատ ուշադիր…..

Տավուշի մարզի Գանձաքար գյուղում 5 եւ 7 տարեկան երեխաներ են խեղդվել

Տավուշի մարզի Գանձաքար գյուղում այսօր` հուլիսի 29-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել:

Գյուղի «Մենուա» հանգստյան գոտու լողավազանում 5 եւ 7 տարեկան տղա երեխաներ են խեղդվել:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գանձաքարի համայնքապետ Վարդգես Դովլաթբեկյանը:

«Երեխաները Երեւանի բնակիչներ  են եղել, եկել էին հանգստանալու,

երեւի ծնողներն անուշադիր են եղել, որ դեպքը տեղի է ունեցել»,-

ասաց համայնքապետը` նշելով, որ դեպքը մի քանի ժամ առաջ է տեղի ունեցել:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS