Ցավալի լուր. Զինծառայողներին տեղափոխող մեքենան կողաշրջվել է. Կա 11 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝

ժամը 03:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում Բաղանիս գյուղի մոտ տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի հարևանությամբ ГАЗ 33081 մակնիշի ՊՆ 6710 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 25-ամյա Խորեն Գ.-ն, 26-ամյա Ծովակ Ա.-ն, 26-ամյա Սամսոն Հ.-ն, 27-ամյա Արթուր Պ.-ն, 29-ամյա Ֆրոնտիկ Ս.-ն, 25-ամյա Ֆրունզիկ Պ.-ն, 29-ամյա Անդրանիկ Հ.-ն, 25-ամյա Արսեն Ե.-ն, 25-ամյա Վահե Հ.-ն, 27-ամյա Էդգար Հ.-ն և 32-ամյա Հայկ Շ.-ն թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:

Վիրավորներից մի մասին ավտոմեքենայից դուրս են բերել զինծառայողները, մի մասին էլ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ

իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Նոյեմբերյանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Ոստիկանությունն ու ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդի ինքնությունը: Կայքի տեղեկություններով, բոլոր վիրավորները պայմանագրային զինծառայողներ են, նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS