Մահացել է դերասան,
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սերգեյ Մագալյանը:
Այս մասին տեղեկանում ենք Ստանիսլավսկու անվան թատրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
Դերասանը մահացել է 71 տարեկան հասակում:
Սերգեյ Մագալյանը թատրոնում կերտել է ավելի քան 90 դեր մի շարք ներկայացումներում:
Նշենք, որ Մագալյանը ծնվել է 1948թ. օգոստոսի 6-ին: