Ցավալի լուր. Ֆուտբոլի խաղի ժամանակ վնասվածք ստացած երեխան մահացել է

Աշտարակ քաղաքից օրեր առաջ ծանր գանգուղեղային տրամվայով Երևանի «Սուրբ Աստվածամայր» Բժշկական կենտրոն տեղափոխված 12-ամյա տղան մահացել է : Այդ մասին հայտնել են ԲԿ-ից՝ տղայի վիճակը գնահատելով ծայրահեղ ծանր:

Հիշեցնենք, որ Աշտարակ քաղաքում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին օրեր առաջ հայտնել էր ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Աշտարակ քաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով ֆուտբոլային խաղի ժամանակ, 12-ամյա տղան դուրս է եկել դաշտից գնդակը հետ բերելու համար մոտակա տարածքից։

Այդ պահին տղան ընկել է երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա և ստացել ծանր թափանցող գանգուղեղային տրավմա»,- գրել էր նախարարը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS