Ցավոք, կրկին համոզվեցի, որ պետք չէ ոչ մեկին լավություն անել․ Սկեսուրս շատ հյուրասեր և բարի կին է, բայց․․․Ճիշտ են ասում էլի, որ լավություն անողի գլուխը ծակ ա։Օրեր առաջ նրա մտերիմ ընկերուհին զանգել էր խնդրանքով.
-Հարազատս, թոռս կնոջ հետ ուզում է 3-4 օրով ինձ հյուր գնալ,որ քաղաքում զբոսնենք, շփվենք, իսկ իմ տանը տեղ չկա, ինքդ էլ գիտես: Թույլ կտաս, որ մնան ձեր տանը, միայն գիշերելու են:
Սկեուրս էլ համաձայնեց: Արդեն հաջորդ օրը երեկոյան եկան հյուրերը՝ 20 ամյա թոռը և նրա 19 ամյա կինը: Ծանոթացան սկեսուրիս հետ և դուրս եկան տանից: Վերադարձան գիշերը 4-ին, աղմկեցին, առանց մտածելու, որ տանտիրուհին տարիքով կին է, և նրա առող ջության վրա այնքան էլ լավ չի անդրադառնա:
Առավոտյան ուշ արթնացան, նախաճաշեցին և գնացին: Հաջորդ օրը աշխատանքից հետո գնացել էի սկեսուրիս տուն, որ տեսնեմ, ինչ պես է իրեն զգում: Այնպես ստացվեց, որ հյուրերին ես էլ տեսա: Նրանք պատրաստվում էին գնալ, բայց այն, ինչպես նրանք արեցին դա, բարկացրեց ինձ. նրանք լուռ հավաքեցին իրերը, հրաժեշտ տվեցին և գնացին:
Նրանք անգամ չասացին շնորհակալություն:Բայց հետո մենք մտանք նրանց սենյակ և զարմանքից քարացանք. նրանք 2 օրում սենյակը վերածել էին խոզանոցի: Գուցե հյուրանոցների աշխատակիցների համար այս ամենը սովորական է, բայց մեզ համար ուղղակի անհաս կանալի էր:Սկեսուրս զանգեց ընկերուհուն, պատմեց, թե ինչ է տեղի ունեցել, իսկ այդ կինն էլ՝ փոխանակ ներողություն խնդրեր, դեռ մի բան էլ բորբոքվեց.
-Ի՞նչ ես խոսում, իմ թոռը շնորքով տղա է, նման բան չի կարող լինել:
Ճիշտ են ասում, լավություն անողի գլուխը ծակ է: