Ցերեկները աղջկաս քնեցնելիս պատահում էր, որ ես էլ էի քնում․ Երեկ սովորականի պես արթնացա ու տեսա, որ աղջիկս կողքիս չէ․ Մեկ էլ նկատեցի, որ խոհանոցի պատուհանը բաց է․․․

Ցերեկները աղջկաս քնեցնելիս պատահում էր, որ ես էլ էի քնում․ Երեկ սովորականի պես արթնացա ու տեսա, որ աղջիկս կողքիս չէ․ Մեկ էլ նկատեցի, որ խոհանոցի պատուհանը բաց է․․․Ինձ հետ վերջերս սարսա փելի դեպք է տեղի ունեցել: Փոքրիկս ցերեկվա ժամերին քնում է՝ իմ կողքին պառկած, ես էլ նրա հետ միասին եմ քնում:

Բայց միշտ այնպես է ստացվում, որ ես երեխայից 5-10 րոպե շուտ եմ արթնանում:Դա սովորական օր էր:Անիս քնեց,ես նույնպես քնեցի: Բայց երբ արթնացա, երեխաս կողքիս չէր:Սարսափահար սկսեցի վազել ամբողջ տնով մեկ:Ես չէի հասկանում,ուր կարող էր անհետա նալ երեխան:

Հանկարծ տեսա, որ խոհանոցի պատուհանը բաց է, մարմնովս դող անցավ:Վազեցի և դուրս նայեցի, և մի քիչ թեթևություն զգացի, երբ տեսա, որ այնտեղ ոչ ոք չկա: Իսկ մենք յոթերորդ հարոկւմ ենք ապրում…Զանգեցի ամուսնուս, նա սկսեց կատակել, որ երևի Անին իր գործերով է գնացել, սակայն վերջում ասաց.

-Մայրս զգուշացրել է ինձ, որ եկել է և երեխային տարել զբոսանքի:

Ես գնացի շենքի կողքի այգին, մենք միշտ այնտեղ ենք գնում: Գտա սկեսուրիս և աղջկաս, գրկեցի նրան և բարկացած ասացի.

-Ինչու՞ ես թաքուն տարել աղջկաս:

-Ես քո մասին մտածելով եմ այդպես արել, դու հանգիստ քնած էիր,-խորամանկ ժպիտով ասաց սկեսուրս:

Բայց թե ինչու էր նա բացել պատուհանը, ինձ համար գաղտնիք է, ես համոզված էի, որ փակել էի այն քնելուց առաջ:Ես պտտվեցի և քա յլեցի դեպի տուն, իսկ նա հետևիցս գոռաց.

-Ամբողջ օրը քնում է, երեխային էլ ուշադրություն չի դարձնում, դեռ մի բան էլ ինձ վրա է գոռում:

Երեկոյան ամուսնուս ամեն ինչ պատմեցի, ասացի նաև, որ երեխայի քունը տանում էր, այսիքն սկեսուրս նրան զոռով է քնից հանել, որ ինձ վատություն անի:Անեկղծ ասած՝ մի քիչ զարմացա, քանի որ ամուսինս ինձ պաշտպանեց: Նա նույնպես բարկացավ մոր վրա և վերցրեց մեր տան բանալին:

Բայց հիմա այնքան էլ վստահ չէմ, որ ճիշտ եմ վարվել, խիղճս մի քիչ տանջում է…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS