Փաշինյանը մաքրում է շինհրապարակը՝ ապագա Հայաստանի կառուցման համար (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը Հայաստանի ներքին հարցն է՝ ի՞նչ պիտի աներ Ռուսաստանը. Ռուսաստանը լավ էր հասկանում՝ եթե պաշտպաներ Քոչարյանին, ապա Հայաստանում լինելու էր հերթական տրամադրությունների փոփոխությունը, որովհետև ակնհայտ էր Մարտի 1-ը բացահայտելու հասարակական պահանջը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

«Ռուսաստանի շահը հետևյալն է՝ երբեք նախկիններին չպաշտպանել, որովհետև նրանք նախկին են և այլևս որևէ դերակատարություն չունեն»,- նշեց մեր զրուցակիցը և կարևորեց դատավարության վստահելի լինելը, որպեսզի որևէ մեկը չկասկածի, թե սա ինչ-որ անձնական հաշիվներ մաքրելու նպատակ ունի կամ քաղաքական պատվեր է:

Պապյանի խոսքով՝ Քոչարյանից որևէ մեկը իր վաստակը չի խլում, բայց այստեղ հստակ մեղադրանք կա՝ առայժմ գոնե կապված Մարտի 1-ի դեպքերի հետ:

Մեր զրուցակիցը կարծում է, որ եթե Ռուսաստանը կարողանար, ապա կպահեր Սերժ Սարգսյանին, բայց նա հասկացավ, որ իրավիճակ է փոխվել և ընտրեց չարյաց փոքրագույնը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS