Ադրբեջանական անդրադարձը Փաշինյանի հարցազրույցին և Պուտինի հետ հանդիպմանը:
Ադրբեջանական կողմը շատ մեծ հույսեր էր կապում, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը կանցնի շատ լարված մթնոլորտում, որտեղ թեման թելադրողը կլինի ռուսական կողմը և Փաշինյանը գլխիկոր կվերադառնա Ռուսաստանից իսկ այնուհետև Պուտինը կայցելի Ադրբեջանը ու կսկսվի բուն բանակցությունները:
Սակայն «թագավորի տղեն մատը կծեց» ու Իլհամ Ալիևին հասցեական ազդանշան տրվեց հենց հանդիպումից ժամեր առաջ Զինուժ ծրագրի ժամանակ վարչապետ Փաշինյանի կողմից:
«Ադրբեջանը շատ երկար տարիներ իր դիրքորոշումներով ապացուցում է, որ իր պատկերացումը պատերազմն է՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման: Սա նշանակում է, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլև ողջ հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի՝ տալու անհրաժեշտ հակահարված, և որ որևէ մեկը չի կարող մեզ հետ խոսել սպառնալիքների, հարկադրանքների, ուժի լեզվով:»,- ասել է Փաշինյանը հարցազրույցի ժամանակ:
Մեսիջը իրականում շատ արագ տեղ էր հասել ու ադրբեջանական կողմը հասկանում էր, որ Պուտինի հետ հանդիպումից առաջ նման հայտարարությամբ հանդես եկող գործիչը չի պատրաստվում գլուխը կախ վերադառնալ Ռուսաստանից: Երկրորդ «հարվածը» արդեն բուն հանդիպման ընթացքն էր, երբ Փաշինյանը և Պուտինը խոսեցին հայ-ռուսական հարաբերություններից ու հանդիպումը անցավ իդեալական մթնոլորտում:
Տեղեկատվական քարոզչության դաշտում արդեն պարտված ադրբեջանական կողմը այժմ փորձում է հասկանալ, թե ինչ կատարվեց այս օրերի ընթացքում, ինչպես ստացվեց, որ կրկին իրենց վերլուծաբանները սխալվեցին: Նախկին ցինիկ հոդվածներին եկան փոխարինելու ՝ «Փաշինյանը սպառնում է Ադրբեջանին», «Փաշինյանը Ռուսաստանին թույլ չի տալիս խառնվել երկրի ներքին գործերին» և նմանատիպ հոդվածներով:
Հիմա առավել անհանգիստ սպասում են, թե Ադրբեջանում կայանալիք Ալիև-Պուտին հանդիպումը ինչպես է ընթանալու:
Աշոտ Ասատրյան
Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք