Փաշինյանը վրե՞ժ է լուծում վաղեմի թիմակիցներից, մասնավորապես՝ Սասուն Միքայելյանի՞ց

«Իրատես» թերթը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակ ունեցած ելույթն անակնկալ է եղել հենց ՔՊ-ականների համար:

«Փորձը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունն իր հետ բերում է նաեւ մարտահրավերներ, քանզի հաճախ մեր կուսակցությունը եւ կուսակցականները զերծ չեն եղել հանրության շրջանում առկա միտումներից, երբ, օրինակ, ընտրությունների ժամանակ տեղի է ունենում ոչ այնքան քաղաքական, որքան անձնական հարաբերությունների վրա հիմնված ընտրություն»,- ասել է Փաշինյանը՝ հստակ ակնարկելով, որ իր թիմակիցների վարած ներքին քաղաքականությունից դժգոհ է:

Թեեւ նա հետո փակագծերը չի բացել, բայց դժվար չէ կռահելը՝ կոնկրետ ում է նկատի ունեցել: Իշխող վերնախավի մեջ առկա լարվածությունն ակնհայտ դարձավ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ:

«Գաղտնիք չէ, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հակադրությունների մեջ են, այդ մասին անգամ Միքայելյանն էր ակնարկել: Քաղաքապետի ընտրությունների ժամանակ պատգամավորը տարօրինակ կերպով մի կողմ քաշվեց, չաջակցեց ՔՊ-ի թեկնածուին:

Եվ Միքայելյանի՝ ՔՊ վարչության անդամ չըտրվելու հանգամանքը, հնարավոր է, դրանով է պայմանավորված, ու Փաշինյանն անուղղակի բան է ուզում հասկացնել ոչ միայն Սասուն Միքայելյանին, այլեւ բոլոր նրանց, որոնք հրաժարվում են ընդունելուց խաղի իր կանոնները»,- «Իրատես»-ին ասաց ՔՊ-ամերձ մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS