«Փաշինյանի դասը՝ Եվրոպայի ղեկավարներին»․ Նրանք ապշած են մնացել

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հուլիսի 12-ին ոչ ֆորմալ, աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ:

Մասնավորապես, վարչապետը հանդիպել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի, Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի,

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի,

Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի,  Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի,

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևի,

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչես-Պերես Կաստեխոնի,  Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Վարչապետը վերը նշված պետությունների ղեկավարների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վերահաստատել է իր մասնակցությունն աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին և նշել, որ Հայաստանում եղել է դեռևս 1988 թվականին՝ հոր հետ ու մեր երկրի հետ կապված ունի լավ և դրական հիշողություններ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը վարչապետ Փաշինյանին հրավիրել են իրենց երկրներ:

Նրանք կարևորել են Հայաստանի հետ երկկողմ համագործակցության ընդլայնումը մի շարք ոլորտներում և համոզմունք հայտնել, որ ՀՀ նոր կառավարության հետ կծավալվի արդյունավետ գործակցություն:

Իտալիայի վարչապետն ընդգծել է Հայաստանի հետ պատմականորեն ամուր բարեկամական կապերի առկայությունը և կարևորել դրանց հետագա ամրապնդումն ու զարգացումը:

Վարչապետը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին առնչվող հարցեր:

Աշխարհի գրեթե բոլոր հզոր ու առաջդեմ երկրների ղեկավարները տպավորված էին ՀՀ վարչապետի պահվածքից։

Շատերն անգամ գովեստի խոսքեր են հնչեցրել հայ ժողովրդին և նրա ղեկավարին՝ նման յուրահատուկ ու աշխարհի կողմից երբևէ չտեսնված հեղափոխության համար։

“Դուք ամբողջ Եվրոպային ցույց տվեցիք թե որն է իսկական դեմոկրատիան ազատատենչ ոգին”…

“Մենք իսկապես տպավորված և ինչ-որ տեղ նաև ապշած ենք հայ ժողովրդի նման պահվածքով, ասել են Փաշինյանի եվրոպացի որոշ գործընկերներ”

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS