ՀՀ կառավարության նիստում անդրադառնալով ՀՀ ոստիկանապետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշմանը, Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց.
«Հունան Պողոսյանը երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալի պաշտոնը և ինչպես ընդունված է ասել՝ նախկին իշխանության տարիներին: Կարծում եմ՝ որոշ իմաստով այս առաջարկը կարող է տարօրինակ թվալ և ուզում եմ որոշ պարզաբանումներ ներկայացնել, թե ի՞նչ ենք ուզում անել և ինչո՞ւ: Կարևոր եմ համարում, որ հեղափոխության արդյունքում որևէ մեկն իր կյանքն ավարտված չհամարի ՀՀ-ում ու այս տրամաբանության մեջ չպեպք է թույլ տանք, որ զարգանա մի երևույթ, որը պայմանականորեն կարելի է կոչել քաղաքական ռասիզմ: Գալիս է լիարժեք համախմբման ժամանակը: Սա չի նշանակում նաև, որ փակում ենք կադրային փոփոխությունների օպտիմալացման ու ավելի արդյունավետ համակարգ ունենալու տրամաբանությունը»,- հայտարարեց Փաշինյանը: