Փաշինյանն անցնում է գործի. քրեական գործն, ի վերջո, հարուցվեց


ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ընդդեմ «Լիդիան Արմենիա» ընկերության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործման և դրա հետևանքով շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին էական վնաս պատճառելու հանցագործության հատկանիշներով: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Փաստորեն՝ ՀՀ-ին Լոնդոնի արբիտրաժային դատարան բերելու՝ «Լիդիանի» ցանկությունը նոր իշխանությունները կանխում են հենց այսպես՝ քրեական գործ հարուցելով երկրում գործող՝ թերևս ամենախոշոր ներդրումային ընկերության նկատմամբ: Սակայն ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ այս քայլով «Լիդիանի» դատական օրակարգը ոչ թե կանխվում է, այլ լեգիտիմացվում, քանի որ ընկերությունն արդեն իսկ հնարավորություն ունի պնդելու, որ եթե առկա էր հանքի ապօրինի շահագործում, ապա դա պետք է կանխվեր շատ ավելի վաղ, կամ ընդհանրապես՝ ընկերությանը աշխատանքներ ծավալելու արտոնագիր չտրամադրվեր:

Մինչդեռ փաստաթղթերով ամեն ինչ նորմալ է, և եթե նման հոդվածով քրեական գործ է հարուցվում, ակնհայտ է, որ այդ գործի ընթացքում պետք է բացահայտվեն նաև նրանք, ովքեր «Լիդիանին» տվել են Հայաստանում աշխատելու արտոնությունը: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ նոր՝ ավելի լայնամասշտաբ բացահայտումներ են սպասվում, գուցե նա հենց սա նկատի ուներ: Ինչևէ, չմոռանանք նաև թե ով է «Լիդիանին» Հայաստան հրավիրել:Մի կողմից նոր իշխանությունները ամեն ինչ անում են ներդրումային հոսքը Հայաստան աշխուժացնելու համար, մյուս կողմից՝ բավական մտահոգիչ մեսիջ են հղում պոտենցիալ ներդրողներին…

lurer.com

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS