«Փաշինյան, դուխիդ մեռնեմ»․ Միայն Դու կարող էիր ասել դա․․․


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Euronews-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ցավոք, վարչապետի դառնալու առաջին օրերից ես տեսնում եմ, որ Ադրբեջանը մեծացնում է իր ագրեսիվությունը Հայաստանի նկատմամբ:

Այժմ մենք տեսնում ենք, որ  իրավիճակը փոխվում է, քանի որ այս ագրեսիվ քաղաքականությունը ոչ միայն Հայաստանի դեմ է:

Ես կարծում եմ, որ դա դեմ է նաեւ ժողովրդավարությանը, որովհետեւ հիմա Հայաստանը իսկապես ժողովրդավարական երկիր է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Նրա կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունները վախենում են, որ իրենց ժողովուրդը կոգեշնչվի հայկական գործընթացներից իրենց երկրում ժողովրդավարական փոփոխություններ սկսելու համար:

«Շատ օգտակար կլինի, եթե ՆԱՏՕ-ն ուղերձ հղի Ադրբեջանին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ միջազգային հանրությունից ուժեղ արձագանքի կարժանանա»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝

պատասխանելով հարցին, թե ՆԱՏՕ-ն կարո՞ղ է օգնել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Հայաստանի կառավարությունն ի՞նչ պլաններ ու մտադրություններ ունի ՆԱՏՕ-ի հետ կապված: Հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի համար գործընկեր երկիր է:

«Մենք մասնակցում ենք ՆԱՏՕ-ի երկու առաքելություններին, մեկը` Կոսովոյում, մյուսը՝ Աֆղանստանում, ինչը հնարավորություն է տալիս ներգրավվելու միջազգային անվտանգության ապահովման գործում:

Բայց մենք նաև անդամ ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, եւ մենք, ընդհանուր առմամբ, Հայաստանին տեսնում ենք այս կազմակերպությունում եւ այս անվտանգության համակարգում»,-ասել է նա:

Արդյո՞ք Հայաստանը մտադիր է մնալ Ռուսաստանին հավատարիմ դաշնակից, թե՞ լինել ավելի մոտ ՆԱՏՕ-ին՝ հեռանալով Ռուսաստանից հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կմնա Ռուսաստանի դաշնակից:

«Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի, նաեւ՝ ՆԱՏՕ-ի եւ Արեւմտյան երկրների, Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ, այնպես որ չենք պատրաստվում վերափոխել մեր արտաքին քաղաքականությունը»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանում աղմկահարույց կոռուպցիոն գործերին:

Ի՞նչ տեղի կունենա, եթե բոլոր կոռումպացված պաշտոնյաները լինեն բանտում: «Մեզ համար շատ կարեւոր է կոռուպցիայի դեմ պայքարելը, բայց կարեւոր է նաև դա անել օրենքի, մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում:

Ես Հայաստանում եղել եմ քաղբանտարկյալ, եւ ինձ վատ կզգամ, եթե Հայաստանում նոր քաղբանտարկյալներ ունենանք»,-ասել է վարչապետը: Անդրադառնալով Հայաստանում իրականացվող բարեփոխումերին՝ վարչապետը նշել է, որ կարողացել են տնտեսական մեծ փոփոխություններ կատարել, տնտեսության բոլոր խաղացողների համար ստեղծել բարձր մակարդակի դաշտ:

«Հուսով ենք, որ Հայաստանի տնտեսությունն ավելի գրավիչ կդարձնենք օտարերկրյա ներդրումների համար․․․ Մենք ավելի ուժեղ ժողովրդավարություն կստեղծենք, թե մեր միջազգային գործընկերների օգնությամբ, թե առանց»,-հավելել է նա․․․

Հայաստանում, այս հարցազրույցից հետո, շատերը հանդես եկան ամենատարբեր մեկնաբանություններով․․․ Սակայն, ամենանտպավորիչ արձագանքը, թերևս, այս էր․ «Փաշինյան, դուխիդ մեռն եմ․․․ Միայն Դու կարող էիր այդպես խոսել և անգամ խորհուրդնեւ տայիր եվրապական խոշոր երկրների ղեկավարներին․․․

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS