Փաստաբան Հայարփի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Առաջնային է նաև զինվորների ճակատագիրը. զինվորին բռնաբարել են, հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, հետո ծեծելով ցուցմունքը փոխել են, ու արդեն մի քանի ամիս է՝ գտնվում է Ստեփանակերտի ռազմական ոստիկանությունում,
պատանդի կարգավիճակում, աղերսում է, որ իրեն այնտեղից դուրս բերեն, սակայն որքան բողոք է ներկայացվում գլխավոր դատախազին, այնքան իրեն ավելի են ճնշում:
Հիմա սուտ մատնությամբ ինքն է մեղադրյալի աթոռին նստած:
Փաստաբանից էլ հրաժարվել է, հանրային պաշտպան է ներգրավված: ԱԱԾ-ին կոչ եմ անում գնալ այդ հետքերով:
Գլխավոր դատախազության միջոցով շարունակում են մարդկանց գլխին գործ սարքել:
https://hayacq.com/
Նյութի աղբյուրը` http://loool.info/archives/5496