Կնոջ սիրտն ավելի արագ է բաբախում, քան տղամարդունը:
Կանայք 2 անգամ ավելի հաճախ են թարթում, քան տղամարդիկ: Կանացի օրգանիզմը ավելի դանդաղ է ճարպ մաշում, քան տղամարդունը. մոտ 50 կկալ՝ 1 օրում:
Կանայք ավելի ամուր իմունիտետ ունեն:
Կնոջ մազի տրամագիծը 2 անգամ փոքր է, քան տղամարդունը:
Կնոջ լեզուն ավելի շատ համային ռեցեպտորներ ունի, քան տղամարդունը:
Կանայք ավելի լավ են տարբերում գույներն ու երանգները, քանի որ գույներ տարբերակելն ուղղակիորեն կապված է X քրոմոսոմի հետ:
Կնոջ մաշկը 10 անգամ ավելի զգայուն է, քան տղամարդունը:
Կանայք ավելի լավ են տարբերակում և ընկալում ձայնի բարձր հաճախականությունները:
Կանանց ուղեղի ակտիվությունը քնած ժամանակ նվազում է ընդամենը 10%-ով, այդ իսկ պատճառով էլ նրանք ավելի մակերեսային են քնում:
Կնոջ խոսքը կառավարվում է 2 ուղեղայի կենտրոնների կողմից, այդ պատճառով էլ կինը կարող է օրական 8000 բառ արտաբերել՝ օգտագործելով 3000 ձայնային և 10000 ոչ վերբալ ազդանշաններ:
Տղամարդկանց մոտ այս ցուցանիշները մոտ 2 անգամ ցածր են:
Կանանց մոտ պերիֆերիկ (կողային) տեսողությունն ավելի լավ է զարգացած, քան տղամարդկանց մոտ:
Կանացի պարանոցն ավելի շարժունակ է, քան տղամարդկանցը:
X քրոմոսոմի ազդեցության ներքո կանացի օրգանիզմ ավելի հակված է բարդությունների և տարատեսակ հիվանդությունների:
Կանայք ավելի էմոցիոնալ են, նրանց լացում են տարեկան մոտ 30-60 անգամ, մինչդեռ տղամարդիկ՝ 6-17 անգամ:
Կանայք ավելի շատ են կապվում տղամարդկանց, քան հակառակը, և դրա պատճառը օքսիտոցինի ավելի բարձր մակարդակն է:
Աղբյուր՝ BlogNews.am