Պատրաստվում է շատ հեշտությամբ։ Կարող են ուտել նաև այն մարդիկ, ովքեր պասի ընթացքում չեն կարողանում առանց քաղցրավենիքի։
Բաղադրիչներ՝
- 2 բաժակ ալյուր,
- 1 բաժակ ցանկացած մրգի հյութ,
- 1 բաժակ շաքար,
- 6 ճաշի գդալ բուսական յուղ,
- մեկ պտղունց աղ,
- ⅓ թեյի գդալ սոդա,
- ըստ ճաշակի չորամիրգ և ընկույզ։
Պատրաստման եղանակը՝
Առանձին խառնում ենք բոլոր չոր բաղադրիչները և հեղուկները։ Աստիճանաբար հունցում ենք խմորը՝ լցնելով չոր բաղադրիչները հեղուկների մեջ։
Լցնում ենք ստացվածը ձևամաններիի մեջ։ Թխում ենք 30 րոպե՝ 180 աստիճանի տակ։ Բարի ախորժակ։
Նյութի աղբյուր՝ hayinfo.net